Facebook-ը՝ ցենզոր

FILE PHOTO: Small toy figures are seen in front of Facebook logo in this illustration picture, April 8, 2019. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo - RC14A2C924C0

Facebook-ի ղեկավարությունը ցանցից ջնջել է մի շարք հրապարակումներ, որոնք այս կամ այն կերպ կոչ են անում, որ մարդիկ դուրս գան ցույցի։ Իհարկե դա գործում է միայն ԱՄՆ տարածքում։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով սոցցանցի մամուլի խոսնակ Էնդի Սթոունին։

Սթոունի խոսքով, սահմանափակումները վերաբերվում են այն օգտատերերին ու հրապարակումներին, որոնք այս կամ այն կերպ կոչ են անում Կալիֆորնիայի, Նյու-Ջերսիի ու Նեբրասկայի բնակիչներին դուրս գալ բողոքի ցույցի, ընդդեմ կարանտինային սահմանափակումների։ Սթոունը նաև հավելել է, որ ընկերությունը ջնջել է հրապարակումները միայն այն բանից հետո, երբ կապվել են տեղի իշխանությունների հետ, որպեսզի քննարկեն ընթացիկ իրավիճակը։ Այդ թվում կապույտ սոցցանցը կապվել է նաև մի քանի այլ նահանգների հետ, որպեսզի ճշտի, արգելվա»ծ են արդյոք այնտեղ հակակարանտինային բողոքի ցույցերը, գրում է TJ-ն։

«Եթե իշխանությունները չեն արգելել բողոքի ցույցերը, այդ դեպքում մենք կթույլատրենք ներցանցային իվենթների ստեղծւմը»,- հայտարարել է Սթոունը։