iPad-ի համար նախատեսված Adobe Photoshop-ն ու Fresco-ն արդեն մեկ փաթեթում են

iPad-ի համար նախատեսված Adobe Photoshop-ն ու Fresco-ն արդեն մեկ փաթեթում են

Adobe -ն արդեն iPad-ի և Fresco-ի համար նախատեսված Photoshop-ը ներառել է մեկ ընդհանուր փաթեթի մեջ։ Փաթեթը iPad-ի սեփականատերերին թույլ է տալիս հասանելիություն ունենալ երկու ռեսուրսներին էլ՝ ամսական 9,99 դոլարով։ Նախկինում նույն գինը հարկավոր էր վճարել երկու անգամ։

Creative Cloud-ի պատվիրատուները, որոնք բաժանորդագրված են Photoshop-ին, նույնպես հասանելիություն կստանան Fresco Premium-ին։

Նույն հաղորդագրության մեջ Adobe-ը տեղեկացնում է, որ արդեն այսօր նոր թարմացում է թողարկվել, iPad-ի համար նախատեսված Photoshop-ում։ Այն իր մեջ ներառում է Adobe-ի տառատեսակների ավտոմատ ակտիվացում։