Netflix–ի բաժանորդների թիվն աճել է 15 միլիոնով

Netflix–ի բաժանորդների թիվն աճել է 15 միլիոնով

2020 թվականի առաջին եռամսյակում Netlfix սթրիմինգային ծառայության բաժանորդների թիվն աճելլ է 15,8 միլիոնով։ Սա երկու անգամ գերազանցեց սպասելիքներն ու 22%-ով ավելի է, քան անցյալ տարում։ Այժմ սթրիմինգային ծառայության բաժանորդների թիվը հասել է 182,9 միլիոնի։ Պատճառն, իհարկե, կորոնավիրուսի պանդեմիան է։

Ընկերության եռամսյակային հաշվետվությունում նաև ասվում է, որ բաժանորդների քանակի աճի հիմնական մասն ապրում է Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս։ ԱՄՆ-ում ու կանադայում ծառայության բաժանորդների թիվն աճել է ընդամենը 2,3 միլիոնով։ Եթե այս ամենը վերածենք փողի, առաջին եռամսյակի համար Netflix-ը ստացել է 5,77 միլիարդ դոլար եկամուտ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 4,52 միլիարդի համեմատ։

Չնայած բաժանորդների թվի վեց զրոներով աճին, Netflix-ի սպասելիքները, մեղմ ասած դրականներից չեն։ Բանն այն է, որ ընկերությունում մտավախություն ունեն, որ պանդեմիայի ավարտից հետո շատ երկրներում նրանց աճը կդանդաղի, կամ ընդհանրապես կկանգնի։ Ընկերություոնւմ նշել են նաև, որ համաճարակը մեծ հարված է հասցրել նաև ֆիլմարտադրությանը: Գրեթե բոլոր նոր նախագծերի նկարահանումները դադարեցվել են, իսկ պրեմիերաները հետաձգվել են նվազագույնը 3 ամսով։ Այնուամենայնիվ արդեն 200 արդեն նկարահնված ֆիլմեր ու սերիալներ կհաջողվի ավարտին հասցնել հեռավար կարգով։

Թեգեր: covid-19, film, netflix