Xiaomi-ն գլոբալ պանդեմիայի պայմաններում վաճառել է Mi 10 սմարթֆոնների ավելի քան մեկ միլիոն միավոր

Xiaomi-ն գլոբալ պանդեմիայի պայմաններում  վաճառել է Mi 10 սմարթֆոնների ավելի քան մեկ միլիոն միավոր

Ընդամենը երկու ամիս է անցել, ինչ Xiaomi -ն Չինաստանում թողարկել է Mi 10 շարքը: Եվ չնայած դրան, ընկերությանը հաջողվել է վաճառել ավելի քան մեկ միլիոն միավոր սմարթֆոն նույնիսկ գլոբալ պանդեմիայի ժամանակ: Տեղեկատվությունը գալիս է անմիջապես Xiaomi-ի փոխնախագահ Լու Վայբինգից, որը նաեւ Redmi ապրանքանիշի գլխավոր տնօրենն է:

Լու Վայբինգի փոխանցմամբ, ընկերությունը վաղուց վաճառել է Mi 10 շարքի ավելի քան մեկ միլիոն միավոր: Այս վաճառքի թվերն իսկապես տպավորիչ են, քանի որ փետրվար ամսին, երբ թողարկվել են սարքի տվյալները, սմարթֆոնների մատակարարումներն ամբողջ աշխարհում նվազել են 38%-ով: Բացի այդ, Mi 10 շարքն ընկերության ամենաթանկ առաջադեմ հեռախոսն է:

2020 թվականի առաջին եռամսյակում սմարթֆոնների ընդհանուր մատակարարումները 13,3 %-ով նվազել են` աշխարհով մեկ կառավարությունների կողմից կիրառված արգելափակումների պատճառով, որոնք կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակ էին հետապնդում: Սակայն անցյալ շաբաթ ներկայացված զեկույցում նշվել է, որ Xiaomi-ն Apple-ի հետ միասին աստիճանաբար «ոտքի է կանգնում» COVID-19 ճգնաժամից հետո:

Xiaomi-ի ֆինանսական պատասխանատուն նաեւ հայտարարել է, որ թեպետ չինական շուկան վերականգնվել է 80-90% – ով, իր ընկերության վաճառքի ցուցանիշները ցածր են եղել: Իսկ թե որքան ցածր, նա, ցավոք, չի հստակեցրել:

Թեգեր: Smartphone, Xiaomi Mi 10