Zoom-ի Post Factum լուծումը

Zoom-ի Post Factum լուծումը

Հաքերային հարձակումներից պաշտպանվելու համար թողարկած հատուկ հավելվածից հետո, որը գործարկվեց ապրիլի 19-ին (PC Mag-ի միջոցով), Zoom-ն ավելացնում է նաև մի հնարավորություն, որը թույլ կտա կազմակերպիչներին տեղեկացնել խմբակային զանգի մասնակիցների մասին։ Թեորեապես դա կարող է օգնել ընկերության աշխատակիցներին, որպեսզի նրանք կարողանան հետևել ու հայտնաբերել այն թրոլներին, որոնք հաճախ մտնում են խմբակային զանգերի մեջ ու անտեղի, հաճախ ոչ կոռեկտ նյութեր են տեղադրում։ Այս երևույթը նույնիսկ իր սեփական անունը ստացավ՝ Zoombombing։

«Այս ֆունկցիան հատուկ հաշվետվություն կգեներացնի, որը կուղարկվի Zoom Trust-ի ու Safety-ի աշխատակիցներին, որպեսզի պլատֆորմի ցանկացած չարաշահման դեպքում, հնարավոր լինի արգելափակել տվյալ օգտատիրոջը»,- գրված է Zoom-ի թրմացումների մկենաբանությունում։ Հաշիվների օգտատերերը պետք է դրա համար հատուկ կարգավորում միացնեն, գրում է The Verge-ը։  

Թեգեր: bombing, zoom