Facebook-ը նոր հավելված կթողարկի հատուկ գեյմերների համար

Facebook-ը նոր հավելված կթողարկի հատուկ գեյմերների համար

Facebook-ը կթողարկի Facebook Gaming մոբայլ հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի հեռարձակել համակարգչային խաղերը։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Հավելվածը պատրաստվում էին թողարկել 2020 թվականի ամռանը, սակայն պանդեմիայի ֆոնին վիդեոխաղերի պահանջարկը մեծացավ, այդ պատճառով ռելիզի ամսաթիվը տեղափոխեցին։ Facebook Gaming-ը Google Play-ում է հայտնվել ապրիլի 20-ից, iOS տարբերակը, սակայն, դեռ հավատարմագրման փուլում է։

«Խաղերի ոլորտում ներդրումներ անելը մեզ համար հիմա առաջնային է, քանի որ պանդեմիայի օրերին խաղերը դարձել են մարդկանց համար ժամանցի ու միմյանց հետ շփվելու յուրատեսակ միջոց։ Դա պարզապես պասիվ ապրելակերպ չէ, այն ինտերակտիվ շփման միջոց է»,- ասել է Facebook հավելվածի ղեկավար Ֆիջի Սումոն։

Ընկերությունը հավելվածը 18 ամիսը փորձարկել է Լատինական Ամերրիկայում ու Հարավարևելյան Ասիայում։ Facebook-ում կարծում են, որ նոր հավելվածը կմրցակցի Twitch-ի ու YouTube-ի հետ։

Ընկերությունն ուզում է ավելի պարզեցնել օգտվելու կանոնները ու ավելացրել է Go Live կոճակը։ Այս ֆունկցիան հնարավորություն է տալիս մի քանի սարքերից միաժամանակ հեռարձակել տարբեր խաղեր։

Հեռարձակումները կհայտնվեն օգտատիրոջ էջում։ Դիտողները կկարողանան սթրիմերիներին աստղիկներ ուղարկել, իսկ Facebook-ը միջնորդավճար կվերցնի։ Սկզբնական փուլում հավելվածում գովազդներ չեն լինի։

Թեգեր: Facebook, Game