YouTube-ը կարգելի ցանկացած բժշկական կոնտենտ, որը կապ չունի ԱՀԿ-ի հետ

YouTube-ը կարգելի   ցանկացած բժշկական կոնտենտ, որը կապ չունի ԱՀԿ-ի հետ

YouTube-ն արգելել է կորոնավիրուսի հետ կապված ցանկացած բովանդակություն, որն ուղղակիորեն հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործելաոճին: Google-ին պատկանող տեսահոսթինգը հայտարարել է, որ հեռացնելու է այն ամենը, ինչը «անհիմն կհամարի բժշկական տեսանկյունից» :

YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոյչիցկին նշել է, որ մեդիա հսկան մտադիր է արմատախիլ անել «ապատեղեկատվությունը հարթակի վրա» : YouTube-ը նաեւ հեռացնում է դավադրության տեսության հետ կապված բովանդակությունը, որը Covid-19-ը անհիմն կապում է 5G ցանցերի հետ: Վոյչիցկին հավելել է, որ YouTube-ում նկատվել է կորոնավիրուսի մասին նորությունների պահանջարկի 75% աճ, որոնք այսպես կոչված «հեղինակավոր» աղբյուրներից են:

Ի դեպ, անցյալ շաբաթ Facebook-ը տեղեկացրեց, որ այն օգտատերերը, որոնք կարդացել, դիտել կամ փոխանցել են Covid-19-ի մասին կեղծ տեղեկատվություն, կստանան մի նախազգուշացում, որը կոչ է անում նրանց այցելել ԱՀԿ-ի կայք: Facebook-ին և WhatsApp-ին պատկանող հաղորդագրությունների փոխանակման ծառայությունն իր հերթին արգելել է այն հաղորդագրությունները, որոնք ավելի քան չորս անգամ և միաժամանակ ուղարկվել են մեկից ավելի չաթեր:

Թեգեր: Youtube, ԱՀԿ