Zoom-ից բողոքում են, բայց շարունակում են օգտվել

Zoom-ից բողոքում են, բայց շարունակում են օգտվել

Վերջին շրջանում Zoom հավելվածն անընդհատ հայտնվում է տարբեր լրատվականների գլխագրերում, որպես պրոբլեմատիկ հավելված։ Այն շատ լուրջ խնդիրներ ունի անվտանգության ու ընդհանրապես, ամեն ինչի հետ։ Հաշիվները կոտրելն ու կոնֆիդենցիալ խմբակային տեսազանգերի մեջ ներխուժելը, հայհոյախառը նյութերով ու վիրուսներով, այս հավելվածի համար սովորական երևույթ է դարձել։ Բայց սրա վրա մարդիկ մի տեսակ թքած ունեն, որովհետև օգտատերերի թիվը օրեցօր աճում է։ Այն հատել է 300 միլիոնի սահմանը։ 300 միլիոն սեփական անվտանգության ու տվյալների մասին չմտածող մարդ։ Սա 50 տոկոսով ավելի շատ է, քան այն 200 միլիոնը, որն ընկերությունը կանխատեսում էր ամսվա սկզբին։ Դե իսկ դեկտեմբերի 10 միլիոնի մասին խոսելն ավելորդ է։

Zoom-ը, սակայն խոստովանել է, որ այդ թվերը օրական տեսազանգերի քանակն են։ Այսինքն, եթե դուք օնլայն ժողով անենք, ասենք օրը հինգ անգամ, ապա ձեզ հինգ անգամ էլ կհաշվեն։

Ամեն դեպքում այս հավելվածից իսկապես ամեն օր ավելի շատ մարդ է սկսում օգտվել։ Պատճառները մի քասն են․ այն թրենդային է, դրանից շատ հեշտ է օգտվել, անվճար է, ու նորմալ աշխատում է անգամ վատ ինտերնետի պայմաններում։ Իսկ անվտանգության վրա էլ թքած, դրա մասին հետո, Facebook-ում ստատուս կգրենք, ասում են մարդիկ ու շարունակում օգտվել այս խիստ խոցելի հավելվածից։

Թեգեր: up, zoom