Beeline-ի վաճառքի և սպասարկման որոշ գրասենյակներ վերաբացվել են

Beeline-ի վաճառքի և սպասարկման որոշ գրասենյակներ վերաբացվել են

Beeline-ը տեղեկացնում է որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակների վերաբացման մասին։ Գրասենյակները վերաբացվել են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում և մարզկենտրոններում՝ Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Աշտարակում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում և Արտաշատում։

Գրասենյակները գործելու են հատուկ աշխատանքային գրաֆիկով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 11։00-15։00։ Վերաբացվող գրասենյակների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

«Մենք Beeline-ում շատ ենք կարևորում մեր աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու ապահով շփումը, այս պատճառով վաճառքի բոլոր գրասենյակներում տեղադրված են ձեռքերը ախտահանող միջոցներ՝ հաճախորդների և աշխատակիցների համար, տարածքները պարբերաբար օդափոխվում են և ախտահանվում, իսկ սպասարկումն իրականցվում է՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ինչպես նաև անվտանգության նորմերից ելնելով՝ սպասարկման գրասենյակներ մուտք գործելը կիրականացվի դիմակներով», – ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք նաև, որ Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել առցանց տարբերակով՝

• Հայաստանի ողջ տարածքում գործում է SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով,
• Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է իրականացնել այստեղ հավելվածով,
• հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել հնարավոր է My Beeline Armenia հավելվածով:

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին:

Թեգեր: Beeline Armenia