Չինաստանում կկառուցվի նախադեպը չունեցող աերոկայարան

Չինաստանում կկառուցվի նախադեպը չունեցող  աերոկայարան

EHang-ը քաղաքային օդային տրանսպորտի ոլորտում միակ ընկերությունը չէ, եւ առաջինը չէ, որ մտադիր է գործարկել աերոտաքսի- ծառայություն: Բայց աերոկայարանը կամ E-port-ը, ինչպես անվանում են ընկերությունում, լիովին կարող են ընկերությանը առաջատար դարձնել, հատկապես եթե նրան հաջողվի կատարել սեփական խոստումը եւ իրականացնել նախագիծը նշված ժամկետներում ՝ մինչեւ 2020 թվականի վերջը, գրում է New Atlas-ը:

Օդային կայարանի շենքը կլինի եռահարկ՝ 2500 քմ մակերեսով: Առաջին հարկում տեղակայված կլինի ադմինիստրացիան, երկրորդում՝ ուղեւորների սպասասրահը, իսկ երրորդում՝ ժամանման եւ մեկնման գոտիները: Չորս թռիչքուղիները կտեղավորվեն տանիքի վրա:

E-port-ը, ինչպես նախատեսված է, կկարողանա սպասարկել մինչև 20 երկտեղանի անօդաչու թռչող սարք՝ EHang 216, որի առավելագույն արագությունը 130 կմ/ժ է, իսկ մարտկոցը բավականացնում է 21 րոպե թռիչքի համար: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, միաժամանակ օդում կարող են գտնվել միայն մի քանի ապարատ, իսկ այդ ընթացքում մյուսները կլիցքավորվեն:

Ընկերությունը դուրս չի մնացել կորոնավիրուսի պանդեմիայից։ Մարտի սկզբին EHang 216 աերոտաքսին մասնակցել է Հեչժոուի իշխանությունների կողմից կազմակերպված կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վարժանքներին: Ինքնավար թռչող սարքը հաջողությամբ դեղամիջոցներ է հասցրել 4 կմ հեռավորության վրա գտնվող տեղի հիվանդանոցի վայրէջքի հրապարակ և հետ վերադարձել:

Թեգեր: Ehang, աերոտաքսի