Bitcoin-ի ճակատագիրը պարզ կլինի մայիսի 13-ից հետո

Bitcoin-ի ճակատագիրը պարզ կլինի մայիսի 13-ից հետո

Մասնագետների կարծիքով առաջին կրիպտոարժույթի՝ բիթքոինի հալվինգը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 13-ին։ Մայնինգ հասարակությունն արդեն բաժանվել է երկու խմբի․ մի մասը կարծում է, որ թվային արժույթի գինը շուտով կբարձրանա, մյուսները վստահ են, որ կընկնի։

Ի՞նչ է հալվինգը․

Ընդհանրապես, երբ մայներները բլոքչեյնի նոր բլոկ են ավելացնում, նրանք դրա համար պարգևատրում են ստանում։ Սատոշի Նակամոտոն, ով ստեղծել է Բիթքոինը, այսպիսի մի սահմանափակում դրեց։ Ցանցում յուրաքանչյուր 210 հազար բլոկներից հետո կիսով չափ կրճատել մայներների պարգևատրումը։ Դա կլինի ամեն չորս տարին մեկ, մինչև նախատեսված 21 միլիոն բիթքոինները չարտադրվեն։

Բիթքոինի հալվինգին մնացել է երկու շաբաթ։ Եթե հավատանք bitcoinblockhalf.com հաշվիչին, մայնինգի ժամանակ նոր բլոկներ գտնելու պարգևավճարը 12,5 BTC-ից կիջնի 6,25-ի։ Դա տեղի կունենա մայիսի 13-ին, գիշերը ժամը 2-ին։ Կրիպտոհասարակության շատ ներկայացուցիչներ այս իրադարձությունը համարում են բիթքոինի թանկացման հիմնական շարժիչը։ Սակայն Joe007 թրեյդերը, որը Bitfinex-ի ռեյտինգի առաջատարն է եկամուտի իրացման մասով, համոզված է, որ ամեն ինչ հակառակն է լինելու։ Այսինքն, ըստ նրա, բիթքոինը հալվինգից հետո կէժանանա։ Նրա խոսքով կրիպտոարժույթի հալվինգի դերը խիստ չափազանցված է, ինչի պատճառով էլ ռիսկը մեծ է, որ շուտով ռեկորդային գնանկման ականատեսը կլինենք։
«Իհարկե, հալվինգը չի մտնում բիթքոինի գնի մեջ։ Այն օրը, երբ կլինի «Մեծ հալվինգը», բոլորը միանգամից կհասկանան, թե ինչքան են թերագնահատել բիթքոինը ու միանգամից կշտապեն այն գնել։ Անաշխատության փոխհատուցում են սկսելու վճարել»,- հեգնել է Joe007-ն իր թվիթերյան միկրոբլոգում։

Այս թրեյդերը Bitfinex-ի վարկանիշային աղյուսակում առաջատարն է նաև չիրացված եկամուտի ոլորտում։ Ներկա պահին նա ունի 11,3 մլն դոլարի կորուստ։ Սա խոսում է այն մասին, որ Joe007-ը սպասում է բիթքոինի արժեզրկմանը։

Բիթքոինի արժեզրկման մասին առաջինը խոսել է Litecoin-ի հիմնադիր Չարլի Լին։ Արդեն հունվարին նա կանխատեսել էր, որ բիթքոինը կարժեզրկվի, գինը պարզապես կտապալվի այնպես, ինչպես եղավ LTC-ի հետ։ Լայթքոինի արժեքը սկսեց բարձրանալ միայն 2019-ի հունվարից և արդեն հունիսի վերջին հասավ իր տեղական մաքսիմումին՝ 145 դոլարի։ Այդ ընթացքում կրիպտոարժույթի գինը բարձրացավ ավելի քան 400%-ով։ Հետո Litecoin-ի գինը սկսեց ընկնել։ Հալվինգի նախաշեմին, այսինքն՝ օգոստոսի սկզբին, Litecoin-ն արդեր 90 դոլար, իսկ մարտի 13-ն այն հասավ իր մինիմումին՝ 24 դոլար։ Հիմա այն արժե 44 դոլար։


Litecoin-ի արժեզրկումը հալվինգից հետո Լին բացատրում էր այդ իրադարձության գերագնահատումից։ Ներդրողներն այն գնում էին, քանի որ համոզված էին դրա գնաճի մեջ, սակայն հալվինգից հետո սկսեցին անմիջապես վաճառել դրանք, պատմել է Լին։ Նույն սցենարը մասնագետները սպասում են նաև բիթքոինի դեպքում։
Դեկտեմբերին Ռոջեր Վերը կասկած հայտնեց, որ գլխավոր կրիպտոարժույթը կարող է հալվինգից հետո թանկանալ կամ ընդհանրապես ոտքի կանգնել։ bitcoin.com-ի նախկին գլխավոր տօրենն ու  BCH-ի աշխատակիցը վստահ է, որ առաջին կրիպտոարժույթի ցանցն արդեն գերծանրաբեռնված է։ Հալվինգից հետո այդ ծանրաբեռնվածությունը միայն կմեծանա։
Դա առաջին հերթին կհանգեցնի բիթքոինի պահանջարկի անկմանն ու մայնինգի քանակի պակասորդին։

Սակայն բիթքոինի գնաճի կողմնակիցներն ու կանխատեսումներն իրականում ավելի շատ են։ Bitcoin Foundation-ի տնօրենների խորհրդի անդամ Բոբբի Լին հայտարարել է, որ կրիպտարժույթի գինը տարվա վերջին կհասնի պատմական մաքսիմումի, որից հետո էլ կհասնի 25 հազար դոլարի։

Ավելի լավատեսական կանխատեսում է արել Fundstrat-ի համահիմնադիր Թոմ Լին։ Նա վստահ է, որ թվային ոսկու արժեքը կհասնի մինչև 40 հազար դոլարի, ու դա ընդամենը մեկ տարվա ընթացքում։ Հալվինգի շնորհիվ բիթքոինի արժեքը կմտնի երկարատև աճի փուլ։ Մյուս դրական ցուցիչը ԱՄՆ նախագահական ընտրություններն են։  Նրանց վրա կենտրոնանալու է երկրի ղեկավարությունը, այդ պատճառով էլ նախագահը չի կարող բիթքոինի դեմ քարոզարշավ տանել, ինչպես դա եղավ 2019-ին։
Մի խոսքով, հալվինգի մասին նոր կանխատեսումներ հայտնվում է գրեթե ամեն վայրկյան։ Կբարձրանա բիթքոինի գինը դրանից հետո, թե կընկնի, դժվար է ասել, սակայն պարզ է մի բան, այս հալվինգը բեկումնային է լինելու գլխավոր կրիպտոարժույթի ճակատագրի հետագա ընթացքի համար։



Թեգեր: Bitcoin