DJI-ը թողարկել է նոր՝ Mavic Air 2 դրոնը(տեսանյութ)

DJI-ը թողարկել է նոր՝ Mavic Air 2 դրոնը(տեսանյութ)

2018 թվականին DJI  ընկերությունը ներկայացրել էր Mavic Air ծալովի դրոնը, որը շատ շուտ դարձավ շուկայի սիրելին, ի շնորհիվ տեխնիկական պարամետրերի ու մրցունակ գնի։ Երկուսուկես տարի անց ընկերությունը թողարկեց Mavic Air 2 կվադրակոպտերը։

The Verge-ը գրում է, որ Mavic Air 2-ն ավելի մեծ է ու ծանր, սակայն այդ տարբերությունը արտաքինից աչքի չեն ընկնում։ Տեխնիկական պարամետրերը, սակայն, ակնհայտորեն տարբերվում են նախորդից։ Mavic Air 2-ը կարող է օդում մնալ մինչև 34 րոպե։

Mavic Air 2-ի տեսախցիկը համալրվել է բարելավված 48 ՄՊ հզորությամբ սենսորով։ Ստանդարտ պարամետրորեվ, դրոնը լուսանկարում է 12 ՄՊ լուսանկարներ, սակայն կարգավորելու դեպքում կարող է նաև ամբողջ թողունակությամբ նկարել։ Տեսախցիկն էլ նկարում է 4K 60fps թողունակությամբ և ունի HDR հնարավորություն։ Տեսախցիկի ծրագրային ապահովումը թույլ է տալիսճանաչել նկարահանման տարբեր պայմաններն ու հարմարվել դրանց հետ։

Mavic Air 2-ն առաջին դրոնն է, որը համալրված է AirSense տեխնոլոգիայով, որը զգուշացնում է, որ մոտակայքում այլ թռչող օբյեկտներ կան։ Սկզբնական շրջանում այդ ծրագիրը կաշխատի միայն Հյուսիսային Ամերիկայում, հետագայում տարածքը կընդլայնվի։

DJI Mavic Air 2-ն արդեն հնարավոր է պատվիրել։ ԱՄՆ-ում վաճառքի դուրս կգա մայիսի 11-ից, գինը՝ 799 դոլար բազային տարբերակի համար։ Բոլոր համալրումների ու աքսեսուարների հետ միասին տեսախցիկը կարժենա 988 դոլար։

Թեգեր: drone, Mavic Air 2