“Яндекс” ընկերությունը փորձարկում է իր ռոբոտ առաքիչին

“Яндекс” ընկերությունը փորձարկում է իր ռոբոտ առաքիչին

Ռուսական “Яндекс” ընկերությունը հայտարարել է, որ սկսում է փորձարկել իր սեփական ռոբոտ-առաքիչին։ Նոր ռոբոտը ստացել է “Яндекс.Ровер” (Յանդեքս ռովեր՝ խմբ․) անվանումը և փորձարկումներն անցնում է ռուսական ընկերության շտաբ-բնակարանի սահմաններից դուրս։ Հիմա այն փորձարկումներն անցնում է Սոկոլովո շրջանի սհմաններում, որտեղ տեղակայված է համանուն նորարարական կենտրոնը։

Ընկերությունից հաղորդում են, որ փորձարկման շրջանակներում ռոբոտն օգնում է ընկերության աշխատակիցներին՝ մի կառույցից մյուսը փաստաթղթեր տեղափոխելով։

Ռոբոտի հրամանները տալիս են սմարթֆոնից։ Օրինակ հատուկ հավելվածի միջոցով աշխատակիցները կարող են ռոբոտին հրամայել մի գրասենյակից մյուսը տեղափոխել կարևոր փաստաթղթեր կամ ծանրոցը հասցնել փոստային բաժանմունք։ Ծանրոցը հնարավոր է տեղավորել փոքրիկ բեռնախցիկում, ինչից հետո Ռովերը ճանապարհ է ընկնում։ Ընթացքին կարելի է հետևել քարտեզի միջոցով։ Սոկոլովոյի ինովացիոն կենտրոնի մասնաշենքերը գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, հաճախ իրարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ի տարբերություն ինքնավար մեքենաների, ռոբոտ-առաքիչը երթևեկում է մայթերով ու նրա արագությունը չի գերազանցում հասարակ հետիոտնի արագությանը։ Այս և այլ մանրամասների մասին հաղորդվում է “Яндекс”-ի պաշտոնական բլոգում։

N+1-ը գրում է, որ հետագայում ընկերությունը պատրաստվում է ավելացնել ռոբոտ-առաքիչների քանակը։ Ընդ որում, ընկերությունը ցանկանում է ընդլայնել փորձարկման գործունեության ոլորտն ու ինովացիոն կենտրոնին ավելացնել “Беру” խանութների ցանցը, “Яндекс.Еда” և “Яндекс.Лавка” ծառայությունները։

“Яндекс.Ровер”-ը տեղաշարժվում է վեց անիվների միջոցով, բարձրությունը՝ գրեթե կես մետր է։ Այն կարողանում է պլանավորել իր երթուղին, շրջանցել արգելապաշտներշներն ու ճանաչել տարատեսակ օբյեկտներ։ Ռոբոտի մեջ հատուկ տվիչ է ներդրված, որը նրան թույլ է տալիս աշխատել նաև գիշերը, այսինքն՝ թույլ լուսավորության պայմաններում։

Թեև ընկերությունը մեծ հույսեր է կապում այս ռոբոտի հետ, սակայն ռուսական արտադրության ռոբոտներին միջազգային շուկան խիստ վերապահումներով է վերաբերվում։ Պատճառն ակնհայտ է՝ ռոբոտ Ֆյոդր։

Թեգեր: Robot, Yandex