Իսրայելի նախագահը թվայնացրել է իր պատկերն ու հայտնվել վիրտուալ իրականաությունում

Իսրայելի նախագահը թվայնացրել է իր պատկերն ու հայտնվել վիրտուալ իրականաությունում

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին թվայնացրել է իր արտաքինն ու լրացված իրականության հավելվածի միջոցով դիմել է ազգաբնակչությանը՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Նրա ուղերձը տեսնելու համար հարկավոր է անցնել այս հղումով և սմարթֆոնի տեսախցիկի օգնությամբ սկանավորել հատուկ QR կոդը։ Դրանից հետո սենյակում կհայտնվի վիրտուալ Ռեուվեն Ռավիլլին ու կշնորհավորի Ձեզ Անկախության տոնի առիթով։ Ելույթի վերջում Իսրայելի նախագահը Ձեզ կառաջարկի սելֆի անել հետևյալ տեքստով ․ «Իսկ ի՞նչ կասեք համատեղ սելֆիի մասին։ Ուղղակի ես տեսախցիկ չունեմ, այնպես որ գլխավորն այստեղ Դուք եք։ Միայն թե չմոռանաք ժպտալ»։

Ի դեպ, ամեն դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չքաշել այդ հավելվածը, քանի որ նման հավելվածները, այն էլ առաջի դեմքերի մասնակցությամբ, որպես կանոն այնքան էլ անվտանգ չեն լինում, նույնիսկ կարող են լրտեսական նպատակներով օգտագործվել։ Հատկապես, որ հավելվածն աշխատելու համար տեսախցիկին հասանելիություն է պահանջում։

Թեգեր: New