Սմարթֆոնների պահանջարկը կտրուկ ընկել է

Սմարթֆոնների պահանջարկը կտրուկ ընկել է

TrendForce վերլուծական կազմակերպության մասնագետները վերանայել են իրենց կանխատեսումները այս տարի սմարթֆոնների արտադրության վերաբերյալ։ Նրանք կարծում են, որ այս տարի կթողարկվի 1,24 միլիարդ սմարթֆոն, որը 11,3%-ով ավելի քիչ է, քան 2019-ին։ Արտադրության կրճատումը կապված է պահանջարկի անկման հետ, պանդեմիայի պատճառով, իհարկե։

Եթե կանխատեսումներն իրականանան, սա կլինի սմարթֆոնների շուկայի վերջին տարիների ամենամեծ կրճատումը։ Կանխատեսումների հիմք են հանդիսացել ընթացիկ եռամսյակի փաստացի տվյալները։ Այս եռամսյակի ընթացքում պատրաստվել է ընդամենը 280 միլիոն սարքավորում, որը վերջին հինգ տարիների ամենացածր ցուցիչն է։

Թեև հիմա մատակարարումների ու արտադրության որոշակի դրական տեղաշարժ կա, այս ամենի վրա առաջինն ազդում է ցածր պահանջարկը։ Բազմաթիվ երկրներում այժմ տնտեսական ճգնաժամ է տիրում։ TrendForce-ի կանխատեսումներով ընթացիկ եռամսյակում արտադրությունը կիջնի 16,5%-ով։

Թեգեր: covid-19, TrendForce