Սուպերսմարթֆոն, սուպեր դիմացկունությամբ ու հնարավորություններով

Սուպերսմարթֆոն, սուպեր դիմացկունությամբ ու հնարավորություններով

Blackview BV9900 Pro-ն հագեցած է FLIR Lepton և FLIR MSK թերմոտվիչներով, որոնք թույլ են տալիս չափել շրջակա միջավայրի ջերմաստիճանը մինև 450 °С։

Blackview ընկերությունը պատմել է իր՝ Blackview BV9900 Pro սմարթֆոնի առանձնահատկությունների մասին, որոնցով չի կարող հպարտանալ ժամանակակակից և ոչ մի սմարթֆոն։  

Անխոցելի Blackview BV9900 Pro սմարթֆոնն ամբողջությամբ համապատասխանում է ամերկյան MIL-STD-810G ռազմական չափանիշներին։ Այն նաև ունի պաշտպանվածության IP69K աստիճան, իսկ դա կատակ բան չէ։

Այս սմարթֆոնն ունակ է դիմանալ մինչև 1,5 մետր խորությամբ ջրի ճնշմանն ու այդ պայմաններում անխափան աշխատել։

IP69K պաշտպանվածության աստիճանի նկարագրության համաձայն, սարքավորումը կարող է աշխատել նաև բարձր ջերմաստիճանով ջրի մեջ, դրան համապատասխան բարձր ճնշման պայմաններում։ Այն նաև կարող է աշխատել մինչև -30 °С սառնամանիքի պայմաններում։

Այսքանով, սակայն, առանձնահատկությունները չեն ավարտվում։ Սմարթֆոնը թույլ է տալիս շատ արագ հասկանալ ցանկացած խնդրի սկզբնաղբյուրը ընդամենը մեկ լուսանկարով։ Դա կարող է լինել ջրի կամ գազի արտահոսք, հոսանքի կարճ միացում և այլն։ Այս բոլոր խնդիրները միանգամից երևում են լուսանկարում։ Արտադրողներն ասում են, որ սա հիանալի միջոց է անտվանգ միջավայր տեղզփոխվելու կամ քո միջավայրի վտանգավորության աստիճանը պաևզելու համար։

Սմարթֆոնը հագեցած է SoC MediaTek Helio P90 համակարգով, 8ԳԲ RAM-ով և 128 ԳԲ ֆլեշ հիշողությամբ։ Հիմնական չորս տեսախցիկները հագեցած են 48, 16, 5 և 2 ՄՊ հզորությամբ սենսորներով։ ԴԻմացի տեսախցիկը՝ 16 ՄՊ հզորության է։ Մինչև մայիսի 2-ը սմարթֆոնն առաջարկում է հատուկ ցածր գին՝ 439 դոլար։

Թեգեր: New, Smartphone