Apple-ի նոր օպերացիոն համակարգը հնարավորություն կունենա վերահսկողություն սահմանել կորոնավիրուսով վարակվածների կոնտակների վրա

Apple-ի նոր օպերացիոն համակարգը հնարավորություն կունենա վերահսկողություն սահմանել կորոնավիրուսով վարակվածների կոնտակների վրա

Apple ընկերությունը թողարկել է iOS 13.5 և iPadOS 13.5 օպերացիոն համակարգերի արդեն երրորդ փորձնական տարբերակը։ Այս տարբերակը հագեցած է կորոնիավիրուսով վարակվածների հեռախոսային կոնտակտների վերահսկողությամբ ու դրանք հետևելու հնարավորությամբ։ Նախագիծն իրականացնում են Google-ի հետ համատեղ։ Այս տարբերակում հայտնվել է նաև Face ID-ն բաց թողնելու հնարավորությունը, եթե օգտատերը էկրանին նայում է դիմակով։

Apple-ի ու Google-ի այս նախագիծն իրականացվելու է API-ի միջոցով, որը կներդրվի iOS և Android համակարգերում, ծրագրային թարմացման միջոցով։ Դրանից հետո ընկերությունները կթողարկեն հատուկ SDK միայն ծրագրավորողների համար, որը թույլ կտա նոր API-ի միջոցով հավելվածներ ստեղծել։

Թողարկման առաջին փուլում ամբողջ աշխարհի առողջապահական կազմակերպությունները կարող են ստեղծել հատուկ հավելվածներ որոնք կհաստատեն պացիենտի մոտ կորոնավիրուսի առկայությունը։ Դրանից հետո Bluetooth համակարգը կսկսի փնտրել այն մարդկանց, ում հետ շփվել է վարակակիրը ու ծանութցումներ ուղարկել, որ տվյալ մարդիկ պոտենցիալ վարակակիր են։

Ապրիլի 29-ից ընկերությունները սկսել են թեստավորել համակարգը, որ API-ի ներքին տարբերակն ուղարկել են մի քանի ծրագրավորողների։ Հավելյալ դետալներն ու կոդը խոստացել են հրապարակել մայիսի 1-ին։

Ինչպես հաղորդում է 9to5Mac-ը, iOS և  iPadOS-ի թարմացումների կհայտնվի Face ID-ն ավտոմատ բաց թողնելու հնարավորություն։ Հիմա համակարգերն անմիջապես կխնդրեն պարզապես արգելափակման գաղտնաբառ դնել, եթե իհարկե սարքի սեփականատերը դիմակ է կրում։ Ընկերություններում հայտարարում են, որ դրա շնորհիվ մարդիկ կդադարեն հանել դիմակները միայն նրա համար, որպեսզի կարողանան արգելափակումից հանել հեռախոսը։  

Թեգեր: appel, iOS