Facebook-ի լուսանկարներն այժմ հնարավոր է հեշտությամբ տեղափոխել Google Photos

FILE PHOTO: Small toy figures are seen in front of Facebook logo in this illustration picture, April 8, 2019. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo - RC14A2C924C0

Այսօր Facebook-ը թողարկում է նոր գործիք, որի միջոցով օգտատերերը ԱՄՆ-ում և Կանադայում հնարավորություն կստանան իրենց լուսանկարներն ու վիդեոհոլովակները փոխանցել Google Photos հավելված։

Այդ գործիքին հասանելիություն ստանալու համար պետք է անցնել Facebook-ի կարգավորումներ (settings) բաժինը, և ընտրել «Facebook-ի Ձեր անձնական ինֆորմացիան» բաժինը։ Այնտեղ դուք կգտնեք Ձեր լուսանկարներն ու հոլովակները տեղափոխելու հնարավորություն։ Մինչև ֆայլերը տեղափոխելը, դուք պետք է կցեք Google-ի Ձեր հաշիվը։

Լուսանկարները տեղափոխելու հնարավորությունն առաջին անգամ գործարկվել է անցյալ տարվա դեկտեմբերին, «տվյալների փոխանցում» նախագծի ժամանակ։ Facebook-ը խոստացել էր, որ կընդլայնի այս հնարավորությունը և ավելի շատ երկրներ կընդգրկվեն։ Մարտից այս գործիքը հսանելի դարձավ ամբողջ աշխարհում, ներառյալ Աֆրիկյան որոշ պետություններ, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի պետությունները, Լատինական Ամերիկայի պետությունները։ Այն բանից հետո, երբ գործիքը հասանելի դարձավ ամբողջ աշխարհում, Facebook-ը տեղեկացրեց, որ լուսանկարներ հնարավոր է տեղափոխել նաև դեպի  Microsoft, Apple, Twitter ։ Մի խոսքով բոլոր այն ընկերությունների ծառայություններ, որոնք միացել են «տվյալների փոխանակում» նախաձեռնությանը։