Raspberry Pi -ն շուտով կներկայացնի բարձր որակի տեսախցիկ, ընդամենը 50 դոլարով

Raspberry Pi հիմնադրամը հայտարարել է, որ ստեղծել է նոր տպասալ(պլատա), հատուկ տեսախցիկների համար։ Այն մի քանի անգամ կավելացնի լուսանկարչական հնարավորություններն ու այն հաանելի է բոլոր էնտուզիաստներին ու հզոր համակարգիչ ունեցողներին։ Այն կոչվում է բարձր որակի տեսախցիկ ու ստեղծվել Sony IMX477 12,3 ՄՊ հզորությամբ սենսորի հիման վրա։

Ավելի վաղ ստեղծվել էին Raspberry Pi-ի պաշտոնական տպասալերը, սակայն նրանք համետաբար քիչ քանակության տվիչներ էին օգտագործում և թողունակությունն էլ ցածր էր։ Դրանք նախատեսված էին ֆիքսված ֆոկուսային հեռավորությամբ օբյեկտիվների համար։ Սակայն բարձր թողունակությամբ տեսախցիկները նախատեսված են տարբեր օբյեկտիվների համար։ Առաջին հնարավորությունները, որոնք կհաստատեն առաջին շուկայական գործընկերները իր մեջ ներառում է օբյեկտիվ CS կցիչով։ 6մմ կցիչը կարժենա 25 դոլար, իսկ C կցիչով օբյեկտիվը, 16մմ կցիչով՝ 50 դոլար։

Տպասալը ունի CS կցիչ, սակայն մատակարարվում է C-mount փոխարկիչի հետ միասին։ Սա նշանակում է, որ հնարավոր է միացնել օբյեկտիվների շատ լան ասորտիմենտ, ընդ որում, հարակից բրենդերից։ Օրինակ, ահա այս տեսքն ունի տպասալը Canon 70-200mm f / 2.8 օբյեկտիվի հետ։