Zoom-ը խոստովանել է, որ հավելվածը չունի 300 միլիոն ակտիվ օգտատեր

Zoom-ը խոստովանել է, որ հավելվածը չունի 300 միլիոն ակտիվ օգտատեր

Zoom-ը խոստովանել է, որ նա չունի 300 միլիոն ակտիվ օգտատեր։ Այն էլ մեկ օրվա ընթացքում։ Վերջերս հայտնի դառած պլատֆորմն իր սուտը խոստովանեց այն բանից հետո, երբ The Verge  պարբերականում նկատեցին, որ ընկերությունն աննկատ խմբագրել է իր բլոգում արված այն հայտարարությունը, որը տեղադրվել է ամսվա սկզբին։ Սկզբում Zoom-ը հայտարարեց, որ օրական նա ունի 300 միլիոն ակտիվ օգտատեր ամբողջ աշխարհից։ Ավելի ուշ ընկերությունը հեռացրեց այդ սկզբնական հայտարարության բոլոր հղումները ու հիմա իր բլոգում հայտարարում է, որ ամբողջ աշխարհում Zoom հավելվածում օրական հավաքվում է 300 միլիոն մարդ։

Ամենաօրյա ակտիվ օգտատերերի (DAU) ու ամենօրյա հավաքի մասնակիցների տարբերությունը հսկայական է։ Ամենօրյա հավաքների մասնակիցների թիվը կարող են հաշվել մի քանի անգամ, այսինքն նույն մարդը կարող է հաշվվել երկուսի կամ երեքի փոխարեն, կախված նրանից, թե օրվա ընթացքում քանի անգամ է օգտվել հավելվածից։ Ուղղակի հավաքների մասնակիցների թիվը հաշվելն ավելի հեշտ է, ու այն թյուրիմացության մեջ է գցում։ Այն ձեր արտադրանքն ավելի ընդգրկուն ու մեծ է ցույց տալիս, քան այն իրականում կա։

Թյուրիմացության մեջ գցող բլոգում գրառումը խմբագրվեց ապրիլի 24-ին, երբ արտահոսած համարներն ամբողջ աշխարհում հայտնվել էին հեղինակավոր պարբերականների գլխագրերում։ The Verge պարբերականը դիմել է ընկերությանը մեկնաբանություն ստանալու համար, որին ի պատասխան ընկերությունն իր գրառմանը մեկնաբանություն ավելացրեց, որտեղ խոստովանեց, որ սխալմունք է տեղի ունեցել։

Թեգեր: Google, New, zoom