Իլոն Մասկի նյարդերը տեղի տվեցին ու շատ իզուր

Իլոն Մասկի նյարդերը տեղի տվեցին ու շատ իզուր

Կորոնավիրուսի պանդեմիան լրջորեն հարվածել է ԱՄՆ տնտեսությանը: Այս երկրին բաժին է հասել ամբողջ աշխարհի վարակվածների մեկ երրորդը, իսկ մահացածների մեկ քառորդը: Չնայած սրան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որն արդեն հասցրել է համաճարակից առաջացած խուճապը հիմարություն անվանել, շարունակումը վտանգը ուռճացված համարել: Իսկ համաճարակի դեմ պայքարի սահմանափակումներն էլ, նրա կարծիքով, հասնում են ծայրահեղության: Բիզնեսմենը մինչև վերջին պահը չէր ցանկանում փակել Կալիֆորնիայում գտնվող Tesla գործարանը:

Մասկի հերթական դժգոհությունն այս թեմայով նրա համար պատուհաս դարձավ: Սոցցանցերի օգտատերերը քննադատությունների տարափ տեղացին նրա գլխին: Զերծ չմնացին նաև լրագրողները: Այն բանից հետո, երբ ապրիլի 29-ին Կալիֆորնիայի իշխանությունները երկարաձգեցին shelter in place ռեժիմը (հայկական անալոգը՝ Մնա տանը) մինչև մայիսի վերջ, Մասկի նյարդերը տեղի տվեցին: Նա կոչ արեց վերջ տալ կարանտինին, նաև Տեխաս նահանգում վերաբացել սրճարաններն ու հետազոտական կենտրոնները: Ըստ նրա, կարանտինն այնքան էլ չի օգնում կորոնավիրուսի դեմ պայքարում: <<Անհապաղ ազատագրեք Ամերիկան>>,- գրել էր Մասկը:

Ինչպես հաղորդում է TJ-ն, Մասկն, այնուամենայնիվ, չի ժխտում այն վտանգը, որն իր հետ բերում է կորոնավիրուսը: Գործարարը կոչ է արել մեղմացնել սահմանափակումներն ու դադարեցնել մարդկանց պահել տնային կալանքի տակ: Որպես օրինակ բերել է Գերմանիային, որտեղ իշխանությունները հայտարարել են կարանտինից դուրս գալու փուլային տարբերակ: Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, Մասկը կարանտինի երկարաձգումը ֆաշիստական որոշում է անվանել: Նրա խոսքերը մեջբերել են The New York Times թերթում:

Մասկի կարծիքով, իշխանությունները ստիպողաբար մարդկանց զրկում են ազատությունից, դրանով խախտելով ԱՄՆ-ի քաղաքացիների սահմանադրական իրավունքները:  «Սա չի տեղավորվում այն գաղափարի մեջ, թե ինչու մարդիկ եկան այստեղ ու կառուցեցին Ամերիկան»,- հայտարարել է Մասկը: Այս խոսքերը, ինչպես որ սպասվում էր, նեգատիվ մեկնաբանությունների առիթ հանդիսացան:

Եվ այսպես, The Verge-ը գրում է, որ Մասկը պանդեմիայի պայմաններում վտանգավոր իրավիճակ է ստեղծում, քանի որ նա հավատարիմ եկրպագուներից կազմված մեծ լսարան ունի: Նրանք կարող են հավատալ Մասկին ու չպահպանել անվտանգության կանոնները, ինչը կարող է ավելի վատթարացնել երկրում տիրող իրավիճակը:  

Մյուս պարբերականներն էլ կարծում են, որ Մասկը պարզապես փորձում է նվազեցնել կրած վնասները: Դրա համար Tesla գործարանը պետք է վերսկսի արտադրությունը հնարավորինս արագ:

Twitter-ում Մասկի գլխին բացասական ու քննադատական մեկնաբանությունների տարափ տեղաց: Դրանց հեղինակները Մասկին մեղադրել են անպատասխանատու լինելու մեջ, նույնիսկ սկսել են կասկածել նրա մտավոր ունակությունների վրա: Որոշները նույնիսկ առաջարկել են Twitter-ի ղեկավարությանը արգելափակել Մասկին, ինչին օգտատերերից մեկն արձագանքեց, որ Մասկն ունակ է հանգստյան օրերին ստեղծել Twitter-ի անալոգը, այնպես որ իմաստ չունի:

Կրքերն այնքան են թեժացել, որ Մասկին հիշեցրել են, որ Չինաստանում իր գնաց թոքերի արհեստական օդափոխման սարքերը գործնականում այնքան էլ արդյունավետ չէին:

Թեգեր: covid-19, witter