Թողարկվել է աշխարհում առաջին նոթբուքը՝ Core i9-10900K պրոցեսորով

Կարծես թե սեղանի պրոցեսորներով նոթբուքները շուկայի նոր թրենդն են դառնալու: Նման շարժական PC-ներ նախկինում էլ եղել են, սակայն վերջին շրջանում նման մոդելներն ավելի ու ավելի շատ են դառնում:

Նախկինում այդպիսի նոթբուքները ստեղծվում էին CPU Ryzen պրոցեսորների հիման վրա: Հիմա արդեն Intel-ի հերթն է: XMG Ultra 17 մոդելում օգտագործվում է Comet Lake պրոցեսորը, որի պաշտոնական ներկայացումը երեկ էր: Պրոցեսորը Core i5-10600K-ի սերնդից է, որը նախատեսված է ֆլահմանային Core i9-10900K-ի համար: Հաշվի առնելով վերջինիս էներգածասխը, դեռ մի փոքր դժվար է պատկերացնել, թե այն իրենց ինչպես կդրսևորի նոթբուքի վրա: Մեծ հավանականություն կա, որ հզորության լիմիտը զգալիորեն սահմանափակվել է, որպեսզի հովացման համակարգը կարողանա անխափան աշխատել:

XMG Ultra 17-ն կհամալրվի նաև Nvidia Turing վիդեոքարտով՝ GeForce RTX 2070 Refresh-ից մինչև RTX 2080 Super: Այսինքն սա ամբողջական խաղային մոդել է: Նոթբուքի օպերատիվ հիշողությունը կարող է հասնել մինչև 128 ԳԲ, իսկ ներցանցային տվյալների պահպանման մոդելը կարող է ներկայացված լինել երեք կրիչներով:

Ինչ վերաբերվում է մոնիտորին, այստեղ երկու տարբերակ կա. 240 ԳհՑ Full HD էկրան, կամ էլ 4K UHD, որի համար նախատեսված է G-Sync-ի սպասարկումը: Սակայն հաճախականության բարձրացման մասին ոչ մի տվյալ դեռ չկա: Երկու դեպքում էլ անկյունաչափը կլինի 17,3 դյույմ: Նախնական գինը կլինի 2800 եվրո: