Ռուսական օպերատորը բժիշկների համար հատուկ տարիֆ է սահմանել

Ռուսական բջջային օպերատոր МТС-ը սկսել է իր բոլոր բաժանորդներին SMS հաղորդագրություններ ուղարկել, որտեղ առաջարկում է այն բաժանորդներին, որոնք գտնվում են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում, անցնել հատուկ տարիֆի:

Նոր տարիֆին կարող են միանալ բժիշկներն ու բժշկական ոլորտի մնացած աշխատակիցները, որոնք աշխատում են կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ:

Տարիֆն իր մեջ ներառում է ամսական 600 րոպե խոսելաժամանակ, նույնքան SMS հաղորդագրություն, 10 ԳԲ ինտերնետ: Առաջին երեք ամիսներին տարիֆն անվճար կլինի, որի հետո բաժանորդները պետք է ամսական 200 ռուբլի վճարեն: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, փաթեթում ընդգրկված առաջարկները զգալիորեն գերազանցում են քաղաքացիների ամսական միջին պահանջարկը:

Ընկերության ներկայացուցիչ Մերկուտովն ընդգծել է, որ առաջին էտապում նոր տարիֆի ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել Մոսկվայի ու Թաթարստանի բժշկական հաստատությունների աշխատակիցները, որից հետո արդեն այն կատարածվի ամբողջ դաշնության տարածքով մեկ: