TikTok-ը հատեց 2 միլիարդի շեմը

TikTok-ը հատեց 2 միլիարդի շեմը

Sensor Tower վերլուծական կազմակերպության տվյալներով TikTok հավելվածի ներբեռնումների քանակն ամբողջ աշխարհում հասել է 2 միլիարդի: 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հավելվածը ներբեռնել են ավելի քան 315 միլիոն անգամ: TikTok-ը պոպուլյար դարձավ կորոնիավիրուսի պանդեմիայի օրերին:

Ներբեռնումների ամենամեծ քանակությունը բաժին է ընկնում Հնդկաստանին (611 մլն., կամ 30,3%), Չինաստանին (196,6 մլն., կամ 9,7%) և ԱՄՆ-ին (165 մլն., կամ 8,2%).): Ներբեռնումների առյուծի բաժինն ընկնում է Google Play-ին՝  75,5% ընդհանուր ներբեռնումներից, իսկ App Store-ին՝  24,5%:

Թեգեր: Google Play