Էլեկտրական УАЗ -ը Եվրոպայում ավելի թանկ կվաճառվի, քան Tesla Model 3-ը

Էլեկտրական УАЗ -ը Եվրոպայում ավելի թանկ կվաճառվի, քան Tesla Model 3-ը

Չեխական MW Motors ընկերության ղեկավար Մորիս Ուորդը պատմել է՝ ինչ կարժենա УАЗ Hunter-ը, որը էլեկտրոմոբիլ է դարձել։ Պարզվում է UAZ Spartan-ի համար (այդպես են անվանել մեքենան չեխական ընկերությունում) չեխերը 40 հազար եվրո կպահանջեն։

Գրեթե 50 տարվա պատմություն ունեցող նորեկը վաճառքի կհանվի այս տարի, Մեծ Բրիտանիայում։ Իսկ 2021 թվականին կհայտնվի նաև ձախ ղեկով տարբերակը՝ մյուս եվրոպական երկրների համար։ Զարմանալի է, բայց UAZ Spartan-ը, որը դասական УАЗ Hunter-ից տարբերվում է միայն ուժային համալրվածությամբ, ավելի թանկ արժե, քան Tesla Model 3-ը, որի գինը ԱՄՆ-ում սկսվում է 37 հազար դոլարից։

Ավելին, համեմատաբար ավելի ժամանակակից Tesla Model Y-ի դասական տարբերակի գինը գրեթե նույնքան է՝ 46 հազար դոլար։ Իսկ չեխերն այդ նույն գնով պատրաստվում են վաճառքի հանել անցյալ դարի 70-ականների սկզբին նախագծեծ մեքենա, այն էլ Եվրոպայում։ Ընդ որում, մեծ լսարանի հույս նրանք չունեն էլ, ու կարծում են, որ այս մեքենան կգնեն հիմնականում անտառտնտեսության ու լեռնաարդյունաբերության ոլորտի աշխատակիցները։

Թեգեր: Tesla, Uaz