Իլոն Մասկը հայր է դարձել

Իլոն Մասկն ու իր զուգընկեր Գրայմսը(իսկական անունը Կլեր Էլիզ Բաուչեր) որդի են ունեցել։

Մասկն այդ մասին գրել է իր թվիթերյան էջում, երբ այս ամեն հետ կապ չունեցող թվիթերյան մի գրառման տակ օգտատերերից մեկը հարցրել էր՝ ի՞նչ նորություն կա երեխայից։ Սկզբում Մասկը պատասխանել էր՝ մնացել է մի քանի ժամ։ Հետո արդեն առանձին գրառմամբ գրեց՝ Մայր և փոքրիկ, ամեն ինչ կարգին է։

Ավելի ուշ Մասկը հաստատեց, որ երեխան տղա է։

Ձայնային ռեժիսոր Գրայմսն առաջինն էր ակնարկել, որ հղի է, Instagram-ում տեղադրելով առեղծվածային լուսանկար, որտեղ երեխան լուսանկարվում է իր մարմնի վրա։ Ավելի ուշ Rolling Stone-ին տված իր հարցազրույցում նա հաստատել է իր հղիության մասին լուրը։

Սոցիալական ցանցերում նա գրում էր նաև, որ հղիության ընթացքում բարդություններ են առաջացել։