Apple-ը ներկայացրել է MacBook Pro 13-ի թարմացված տարբերակը

Apple-ը ներկայացրել է MacBook Pro 13-ի թարմացված տարբերակը

Մայիսի 4-ին Apple ընկերությունը ներկայացրել է MacBook Pro նոթբուկի թարմացված տարբերակը՝ 13 դյույմ էկրանով։ Նոր մոդելների տեխնիկական նկարագրությունն ընկերությունը տեղադրել էր իր պաշտոնական կայքում։

16 դյույմանոց MacBook Pro-ի ու թարմացված MacBook Air -ի օրինակով նոր նոթբուքը համալրվել է Magic Keyboard ստեղնաշարով, որը բազմաթիվ դրական գնահատականների արժանացավ։

MacBook Pro-ի պրոֆեսիոնալ տարբերակները հագեցած են 10-րդ սերնդի Intel Core պրոցեսորներով, որոնք ապահովում են գրաֆիկայի արագության մինչև 80% աճ։ MacBook Pro 13-ի որոշ մոդելներ հագեցած են 3733 մեգահերց հաճախականությամբ 16ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ 13 դյույմանոց MacBook-երի պատմության մեջ առաջին անգամ օգտատերերը կարող են ընտրել 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ տարբերակը։ Վերջապես ծրագրավորողները կրկնապատկեցին ներդրվող հիշողության ծավալը ու հիմա ամենաթույլ տարբերակը հագեցած է 256 ԳԲ տարողությամբ SSD կրիչով։ Առավելագույն ծավալը 4տերաբայթ է, գրում է TJ-ն։

The Verge-ը գրում է, որ նոր նոթբուքները ԱՄՆ շուկայում կհայտնվեն միայն հատուկ խանութներում։ Գինը ՝ սկսած 1299 դոլարից։

Թեգեր: Apple, MacBook