Apple-ն ու Google-ը ծրագրավորողներին են ուղարկել կորոնավիրուսով վարակվածների կոնտակտները հետևելու API կոդերը, կան սահմանափակումներ(լուսանկարներ)

Apple-ն ու Google-ը ծրագրավորողներին են ուղարկել կորոնավիրուսով վարակվածների կոնտակտները հետևելու API կոդերը, կան սահմանափակումներ(լուսանկարներ)

Ինչպես խոստացել էին երկու տեխնոհսկաները՝ Aplle-ն ու Google-ը, այսօր արդեն բոլոր ծրագրավորողներին են ուղարկել կորոնավիրուսով վարակվածների կոնտակներին հետևելու համակարգային կոդը։ Խոսքը համատեղ UI համակարգի կոդի մասին է, որը թույլ կտա Bluetooth-ի միջոցով հասկանալ, թե շատ փոքր տարածության վրա վարակվածն ում հետ է շփվել։

Համակարգը ստացել է ExposureNotification անվանումը։ Համակարգի հետ աշխատելու կոդը թողարկվել է  iOS և Android համակարգերի համար՝ բաց հասանելիությամբ։ Ընկերությունները նաև իրարից անկախ հարապարակել են երկու ընկերությունների քաղաքականությունները, որին, API հավելվածներ ստեղծելու ժամանակ պարտավոր են հետևել ծրագրավորողները։

Aplle-ի ու Google-ի հիմնական պահանջները ծրագրավորողներից

  • Հավելվածները պետք է ստեղծեն միայն պետական հիմնարկները կամ էլ դրանց պատվերով։ Դրանք պետք է հնարավոր լինի օգտագործել բացառապես Covid-19-ի տարածումը կանխելու համար։
  • Հավելվածները պետք է հարցնեն օգտատերերի թույլտվությունը, մինչև կսկսեն հետևել նրանց կոնտակտներին նոր API-ի միջոցով։
  • Հավելվածները պետք է թույլտվություն հարցնեն, մինչև «դրական» արդյուքները առողջապահական հաստատություններ ուղարկելը։
  • Հավելվածները պետք է օգտագործեն տվյալների միայն նվազագույն քանակը և այդ տվյալները օգտագործեն բացառապես կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Ցանկացած այլ կիրառություն, այդ թվում թիրախավորված գովազդի համար, արգելված է։
  • Հավելվածը չպետք է տեղակայման վայրը որոշելու թույլտվություն հարցնի։
  • API-ի օգտագործումը յուրաքանչյուր երկրի համար կսահմանափակվի ընդամենը մեկ հավելվածով

Ընդ որում ընկերությունները պատրաստ են աջակցել նաև այն երկրներին, որոնք ինչ որ տարածաշրջանում խնդիրներ ունեն ինքնավարության հետ կապված։ Մի խոսքով, չճանաչված պետություններին։

Ահա, թե ինչ տեսք ունեն այդ համակարգերը

Թեգեր: Apple, covid-19, Google