Apple Watch-ին հզոր մրցակից է հայտնվել

Վաղուց արդեն նորություն չէ, որ Vivo-ն աշխատում է իր առաջին խելացի ժամացույցի նախագծի վրա։ Թեև թողարկման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն շնորհիվ այս գծանկարների, արդեն հնարավոր է գնահատել դրանց արտաքին տեսքը։

Նկարներից պարզ է դառնում, որ Vivo-ի առաջին խելացի ժամացույցը կլոր դիսփլեյ կունենա։ Ժամացույցի աջ կողմում երկու կոճակ կա, իսկ ձախ հատվածում ղեկավարման ոչ մի կոճակ կամ սենսոր չկա։ Vivo Watch-ի հետին մասում հատուկ տվիչ է տեղադրված, որը նվազագույնը կհետևի զարկերակի ռիթմին։ Երկու հավելյալ բացվածք էլ կա, որոնք կարող են օգտագործվել լիցքավորելու համար։

Ընկերությունը Vivo Watch ապրանքանիշը պատենտավորել է դեռ փետրվարին։ Լուրեր կան, որ ժամացույցը համալրված կլինի էլեկտրոսրտագրության (ЭКГ) և զանգերի հնարավորություններով, սակայն այս տեղեկատվությունն ընկերությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում։

Ժամացույցը շուկա կմտնի ընթացիկ տարում։