Canon-ի տեսախցիկներն այժմ արդեն հնարավոր է օգտագործել որպես web տեսախցիկ

Canon-ի տեսախցիկներն այժմ արդեն հնարավոր է օգտագործել որպես web տեսախցիկ

Canon-ը թողարկել է  EOS Webcam Utility ծրագրի փորձնական տարբերակը, որը թույլ է տալիս ընկերության արտադրած պրոֆեսիոնալ տեսախցիկները օգտագործել, որպես web տեսախցիկ։ Հավելվածը դեռ հասանելի է միայն Windows 10 օպերացիոն համակարգի համար։

Թույլատրելի սարքավորումների ցուցակի մեջ են նաև այնպիսի հանրահայտ մոդելներ, ինչպիսիք են EOS 6D Mark II-ը։ Ծրագիրն աշխատում է ինչպես DSLR և mirroless տեսախցիկների, այնպես էլ ավելի կոմպատկը թվային տեսախցիկների հետ։ Տեսախցիկները որպես web  տեսախցիկ օգտագործելու համար բավական է տղադրել ծրագիրը համակարգչում և USB-ի միջոցով միացնել տեսախցիկը։

Հասանելի մոդելները

Canon-ը բացատրել է, որ EOS Webcam Utility-ի թողարկումը կապված է որակյալ տեսազանգերի պահանջարկի բարձրացման հետ։

Օգտատերերը կարող են ինքնուրույն կարգավորել բոլոր պարամետրերը, ինչպես ամենասովորական տեսանկարահանման ժամանակ, այդ թվում փոփոխել ֆուկոսը, էքսպոզիցիան, ISO-ն ու մի շարք այլ պարամետրեր։

Ինչպես հաղորդում է Input-ը, այլ ապրանքանիշերի տեսախցիկների սեփականատերերն էլ կարող են օգտվել այս հնարավորությունից։ Դրա համար կպահանջվի միայն HDMI-ի արտաքին, սակայն սարքավորումը պետք է ունենա մալուխով պատկերը փոխանցելու հնարավորություն։ Նույն սկզբունքով կարող են օգտվել նաև Apple-ի արտադրանքը օգտագործող քաղաքացիները, քանի որ MACOS-ի համար հավելվածը դեռ չկա։

Սովորական web տեսախցիկի պատկերը
Canon-ի պատկերը
Թեգեր: Canon, utility, web