Apple-ի ինժեներների կոնֆերանսը կանցնի օնլայն հարթակում

Apple-ի ինժեներների կոնֆերանսը կանցնի օնլայն հարթակում

Apple-ի WWDC կոնֆերանսն առաջին անգամ օնլայն ձևաչափում կանցկացվի հունիսի 22-ին։ Կոնֆերանսը նախատեսված է ծրագրավորողների ու նախագծողների համար։ Դրան հնարավոր կլինի մասնակցել հենց նրանց համար նախատեսված հատուկ հավելվածով կամ Apple Developer կայքի միջոցով, գրում է TJ-ն։

Առաջին անգամ կոնֆերանսին մասնակցությունն անվճար կլինի։ Սովորաբար դրան մասնակցությունն ինժեներներին 1599 դոլար էր արժենում, բայց որպեսզի մասնակցության իրավունքը շահես, պետք է հաղթես մրցույթում, ընդ որում սարսափելի մեծ մրցակցությամբ՝ մեկ տեղի համար 100 մարդ։

Առաջին անգամ խնձորային կայսրությունն օգտագործելու է Apple Developer հավելվածը, որպեսզի համագործակցի ծրագրավորողների հետ իրական ժամանակում։ Սովորաբար այդ հարթակում հրապարակում են սեմինարների ձայնագրությունները կամ տարատեսակ դասախոսություններ։

Apple-ի մարքեթինգի գծով փոխնախագահ Ֆիլ Շիլլերը հայտարարել է, որ այս կոնֆերանսը կլինի պատմության մեջ ամենախոշորը։ Մեր ծրագրավորողները ամբողջ աշխարհից, մոտ 23 միլիոն մարդ, կհավաքվեն մեկ տեղում։  

Apple-ը բոլորին խորհուրդ է տվել ներբեռնել Apple Developer հավելվածը, որի միջոցով աշխատակիցներին կհայտնեն, թե հետագայում ինչպես է կազմակերպվելու կոնֆերանսը։ Հավելվածում կզետեղվի նաև սեմիներների օրակարգը։ Օրակարգային փոփոխություններին հնարավոր է հետևել նաև Apple Developer կայքի ու էլեկտրոնային փոստի միջոցով։

Անոնսի հետ միասին Apple-ը ներկայացրեց նաև Swift Student Challenge-ը։ Դա մի մրցույթ է, որտեղ սկսնակ կամ դեռ ուսանող ինժեներները կարող են ներկայացնել իրենց մինի հավելվածները, որոնք գրված են Swift ծրագրավորման լեզվով։ Մասնակցել կարող են միայն 13 տարեկանից բարձր ուսանողները, որոնք սովորում են որակավորված ուսումնական հաստատություններում կամ էլ Apple ակադեմիայի սաները։

Մրցույթի հիմնական կանոնն է Swift Playground-ում ստեղծել ինտերակտիվ հավելված, որը հնարավոր կլինի ուսումնասիրել ու հասկանալ առավելագույնը երեք րոպեում։ Ժյուրին գնահատելու է ստեղծարարությունը, տեխնիկական ռեալիզացիան և ոչ միայն։ Հաղթողները կստանան էքսկլյուզիվ բաճկոն՝ WWDC20 նշանով ու մեդալիոնների հավաքածու։ Մրցույթը շարունակվելու է մինչև մայիսի 18-ի 09,59 րոպեն։

Թեգեր: Apple, Swift, WWDC