Google-ը պատահաբար ընդգծել է գլխավոր մրցակցի առավելությունը

Google-ի փոխնախագահ Րիկ Օստրելոն պատահաբար հաստատել է, որ Google Pixel 4a սմարթֆոնը համալրված կլինի դիմացի տեսախցիկով, որ տեղակայված կլինի էկրանի վերին ձախ անկյունում։

Տարատեսակ ֆորումների ու Twitter-ի օգտատերերն այսպիսի եզրահանգման են եկել, Google-ի հրապարակած սքրինշոթի հիման վրա։

Սքրինշոթի վրա պարզ երևում է, որ էկրանի նշանները փոխվել են այնպիսի դասավորությամբ, որպեսզի վերին ձախ անկյունում տեղ մնա դիմացի տեսախցիկի համար։

Եղած տվյալների համապատասխան, Google Pixel 4A-ն կհամալրվի 5,81 դյույմ անկյունաչափով OLED էկրանով, դիմացի տեսախցիկը կլինի 8ՄՊ, իսկ հիմնականը՝ 12ՄՊ։

Սմարթֆոնի ներկայացումը տեղի կունենա մայիսի 22-ին, գինը՝ 400 դոլար։ Հենց այդքան էլ նրա հիմնական մրցակցի՝ iPhone SE-ի գինն է։