Tinder-ում շուտով տեսազանգի հնարավորություն կհայտնվի

Tinder հավելվածում շուտով կհայտնվի տեսազանգի հնարավորություն, որի միջոցով օգտատերերը կկարողանան շփվել իրար աչքերի մեջ նայելով։ Մի քիչ ռոմանտիկ ձևակերպում է բացառապես աղջիկ կամ տղա կապելու վիրտուալ գործիքի համար, ինչևէ։

Նորությունը ներկայացրել է Match Group ընկերությունը, որին էլ պատկանում է Tinder-ը։

Նոր հնարավորություն մասին մանրամասներ գրեթե չկան։ Match Gorup-ը դրա մասին հիշատակել է միայն եկամուտների հաշվետվության մեջ։ Հայտնի է միայն, որ այն հավելվածում կհայտնվի 2020 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում՝ մինչև հունիսի վերջ։

Match Group-ում կարծում են, որ պանդեմիայի ժամանակ Tinder-ը դարձել է ամենապահանջված հավելվածներից մեկը, քանի որ թույլ է տալիս հանդիպել ու ծանթանալ նոր մարդկանց հետ, առանց տնից դուրս գալու։ Սակայն ընկերությունում վստահեցնում են, որ օգտատերերի սովորություններն ու պահանջներն անընդհատ փոփոխվում են, այդ պատճառով էլ նոր գործիքների անհրաժեշտություն է առաջացել։

Ներկա պահին Tinder-ում հնարավոր է միայն տեքստային հաղորդագրություններով փոխանակվել։