Google Authenticator-ը վերջապես թարմացվել է

Կոդի հիմքով վավերացնող Google Authenticator հավելվածը վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ թարմացում է ստացել։ Փոխվել է ինտերֆեյսը, հատկապես մեծ էկրանների համար՝ ստանալով ժամանակակից հավելվածներին հարիր տարբերանշան։ Նաև ստացել է շատ կարևոր ու նման հավելվածների համար կեսական անհրաժեշտություն ունեցող ֆունկցիա (Android Police-ի միջոցով)։ Android-ի վերջին տարբերակը թարմացվել էր 2017 թվականի օգոստոսին, իսկ iOS տարբերակը թարմացվել էր մեկ տարի առաջ, որպեսզի դրանք հարմարեցնեին iPhone X-ի էկրանի համար։

Հիմա Authenticator-ի օգտատերերը կարող են շատ հանգիստ իրենց անձնական հաշիվը մի սարքավորումից տեղափոխել մյուսի վրա։ Նախկինում դա հնարավոր էր միայն յուրաքանչյուր կոդը ձեռքով տեղափոխել կամ 2FA վավերականությունը մի քանի անգամ միացնել ու անջատելու միջոցով։ Թարմացումից հետո այս ամենը հնարավոր է անել import/export գործիքի միջոցով, իսկ տեղափոխելու համար հարկավոր է ընդամենը սկանավորել QR կոդը ու վերջ։