Lyft-ը հասել է հատակին

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Lyft-ի շրջանառությունը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, նվազել է 70%-ով։ Այս մասին հայտնում է ընկերության տնօրենը։ Ընկերության վաճառքների ծավալները հողին հավասարվեցին ապրիլի երկրորդ շաբաթին, տարեկան հաշվարկով նվազելով մինչև 75 տոկոս։ Այդ թիվը գնալով աճում է։

Քանի որ ընկերության անկումը կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ ու անգամ մոտավոր պատկերացում չկա, թե երբ այն կավարտվի, ընկերությունը շարունակում է տուժել ու կանգնած ա կրախի եզրին։

«Մենք չենք կարող անգամ մոտավոր կանխագուշակել, թե երբ կվերականգնվենք,-ասել է ընկերության տնօրեն Լոգան Գրինը,- սակայն համաշխարհային թրենդերը շարունակում ու շարունակելու են բացասական ազդեցություն ունենալ մեզ վրա»։

Սակայն Lyft-ի 2020 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունն ավելի պակաս մռայլ էր, քան բուն բիզնեսի ճակատագիրը։ Ընկերության եկամուտը կազմել է 955․7 միլիոն դոլար, ինչը 23%-ով ավելի է, քան 2019-ի առաջին եռամսյակում։ Իսկ ֆիքսված մաքուր կորուստը կազմում էր 398․1 միլիոն դոլար, ինչն էլ 36 տոկոսով ավելի պակաս է նախորդ տարվա 1․1 միլիարդ դոլարի կորստի ֆոնին։

Ընկերությունը հայտարարել է, որ եռամսյակը փակել է 21 միլիոն ակտիվ օգտատերերով, ինչը անցյալ տարվանից 3 տոկոսով ավելի է։

Բայց, չնայած այս ամենին, անցյալ շաբաթ ընկերությունն իր 1000 աշխատակիցների հեռացրեց աշխատանքից, ինչը ամբողջ աշխատուժի մոտ 17 %-ն է։