Microsoft-ը ներկայացրել է իր նոր պլանշետը՝ Surface Go 2-ը, Surface Book 3 նոթբուքն ու Surface Headphones 2 ականջակալները

Microsoft-ը համալրում է Surface սարքավորումների շարքը։ Ընկերությունը ներկայացրել է իր նոր նոթբուքը, պլանշետն ու ծալովի ականջակալների երկրորդ տարբերակը։ Այս մասին հայտնել է Microsoft-ն իր կայքում։

Surface Go 2-ը համալրվել է ավելի մեծ՝ 10․5 դյույմանոց PixelSense դիսփլեյով ու ավելի կատարելագործված մարտկոցով։ Պլանշետում տեղադրել են նոր պրոցեսոր, Microsoft-ը վստահեցնում է, որ այն 64%-ով ավելի արագ է օրիգինալ մոդելից։

Սարքավորումը համալրվել է գործարանային արտադրության միկրոֆոնով, որը կօգնի Ձեզ ավելի լավ խլացնել ֆոնային աղմուկը։ Եթե չօգնի էլ, Krisp-ը կա ու կա։ Սարքավորումը նաև 5ՄՊ հզորությամբ դիմացի տեսախցիկով է համալրվել․․․․ վերջապես։ Ընկերությունում վստահեցնում են, որ այն որակյալ պատկեր է փոխանցում անգամ թույլ լուսավորվածության պայմաններում։ Տեսախցիկը կարելի է օգտագործել նաև փաստաթղթեր սկանավորելու համար։ Surface Go 2-ը վաճառքի դուրս կգա մայիսի 12-ից, ճիշտ այնքան, որքան արժե iPhone SE-ն։

Surface Book 3-ը նույնպես համալրվել է 10-րդ սերնդի Intel նոր պրոցեսորներով։ Այն նախորդից  50%-ով ավելի արդյունավետ է ու մեկ լիցքավորումով աշխատում է 17․5 ժամ։ Այն գնորդները, ում համար հատուկ նշանակություն ունի հզորությունը, նույնպես գոհ կմնան, երբ տեսնեն 32 և ավելի ԳԲ օպեևատիվ հիշողությամբ նոր SSD-ն։  

Գեյմերներն ու այն օգտատերերը, ում համար հատուկ նշանակություն ունի գրաֆիկան կարող են ընտրել 15 դյույմանոց մոդելները, որոնք համալրված են Nvidia GTX վիդեոքարտերով։ Այդ վիդեոքարտերը թույլ են տալիս խաղալ 1080p 60fps թողունակությամբ խաղեր։ Մաքսիմալ կոմպլեկտում ներառված է Nvidia Quadro RTX 3000 վիդեոքարտը։

Surface Book 3-ը շուկայում կհայտնվի մայիսի 21-ին։ Գինը սկսած 1599 դոլարից։

Microsoft-ը թարմացրել է նաև Surface Headphones ականջակալները։ Երկրորդ տարբերակն ավելի կատարելագործված ձայն ունի ու ավտոնոմ համակարգն էլ ավելի լավ է աշխատում։ Հիմա արդեն մեկ լիցքավորումից ականջակալները կարող են աշխատել մինչև 20 ժամ։

Ականաջակալներն ունեն աղմուկի ճնշման 13 աստիճան։ Դրանցից յուրաքանչյուրն ընրելու համար հատուկ ինտուիտիվ ժեստեր կան։ Ականջակալներից յուրաքանչյուրն այժմ պտտվում է մինչև 180 աստիճան։

Surface Headphones 2-ը նույնպես վաճառքի կհանվի մայիսի 12-ին։ Գինը՝ 249 դոլար։  

Դրանից բացի Microsoft-ը ներկայացրել է իր առաջին true-wireless ականջակալները՝ Surface Earbuds-ը։ Դրանք հնարավոր կլինի պատվիրել մայիսի 12-ից սկսած։ Գինը՝ 199 դոլար։