«ВКонтакте» սոցցանցում շուտով խմբակային տեսազանգերի հնարավորություն կհայտնվի

«ВКонтакте» սոցցանցը թողարկել է խմբակային տեսազաների փորձնական տարբերակը։ Այդ մասին հաղորդում է vc.ru կայքը, հղում անելով սոցցանցին մոտ կանգնած աղբյուրներին։ Թեստավորման մասին տեղեկատվությունն ավելի ուշ հաստատեցին, սակայն մանրամասներ չեն հաղորդում։  

Աղբյուրի խոսքով զանգերի հնարավորությունը կներդրվի սոցցանցի մեսենջերում։ Թողարկման պահին խմբակային տեսազանգերին կարող են միաժամանակ մասնակցել մինչև 6 հոգի։ Նա պատմել է, որ այս հնարավորությունը կներդրվի արդեն հաջորդ շաբաթ։

Տեսա և ձայնային զանգերի հնարավորությունը սոցցանցում հայտնվեց 2018 թվականին։ Այդ ժամանակ, որպեսզի հնարավոր լիներ ակտիվացնել հնարավորությունը, ընկերներից որևէ մեկը պետք է զանգահարեր օգտատիրոջը։