Meizu-ն թողարկել է իր առաջին 5G ֆլագմանը

Meizu-ն թողարկել է իր առաջին 5G ֆլագմանը

Այսօր օնլայն մամուլի ասուլի ժամանակ Meizu ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Meizu 17 մոդելը, որն, ըստ էության, չինական ընկերության 5Gցանցի համար նախատեսված առաջին ֆլագմանն է։  Meizu 17-ի տեխնիկական նկարագրին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով։

Արտաքնապես Meizu 17-ը ռադիկալ տարբերվում է մյուս արտադրողներից ։ Էկրանը շատ նեղ շջանակ ունի։ 6,6 դյույմ ակնյունաչափով Samsung Super AMOLED 2340 х 1080 թողունակությամբ էկրանը զբաղեցնում է էկրանի 92,2%-ը։ Էկրանի պատկերի հաճախականության դինամիկ դիապազոնը 90 գեգահերց է։ Մատնահետքի Super mTouch սկաները տեղադրված է էկրանի տակ։ Ապարգելափակման արագությունը 0,15 վայրկյան է։ 

20ՄՊ հզորությամբ դիացի տեսախցիկը տեղակայված է էկրանի վերջին աջ անկյունում։ Տեսախցիկի գործարկումից հետո այն ամբողջ տրամագծով կսկսի թարթել։

Meizu 17-ը համալրված է Snapdragon 865 5G համակարգով, ունի 8գեգաբայթ օպերատիվ ու 128 կամ 256 ԳԲ ֆլեշ հիշողություն։ Meizu 17-ը սպասարկում է mSmart 5G տեխնոլոգիան, որը հենց Meizu-ն էլ մշակել է։ Ընկերությունը նախագծել է ընդունիչների հատուկ համակարգ, որը հնարավորություն է տալիս ապահովել ստաբիլ, արագ ու էկոնոմ 5G կապ։

Հիմնական տեսախցիկը հագեցած է 64ՄՊ սոնսորով։ Հավելյալ կա նաև հեռավար լուսանկարահանման համար նախատեսված 12 ՄՊ սոնսորը, 5ՄՊ մակրոտեսախցիկը և 8ՄՊ լայնանկյուն տեսախցիկը՝ 118 աստիճանով։

Գինը՝ 523 կամ 565 դոլար։

Թեգեր: Meizu, Meizu 17