Meizu 17 Pro-ն գերազանցեց Meizu 17ին բոլոր պարամետրերով

Meizu 17-ի թողարկմանը զուգահեռ ընկերությունը նաև թողարկել է պրեմիում դասի Meizu 17 Pro մոդելը։ Այն հիմնական մոդելից տարբերվում է գերարագ օպերատիվ հիշողությամբ, բարելավված տեսախցիկով, կորպուսի ավելի պինդ նյութերով ու համալրված է անլար լիցքավորման համակարգով։ Meizu 17 Pro-ն ստացել է նույն 6,6 դյույմ ակնյունաչափով՝ Samsung Super AMOLED էկրանը, Snapdragon 865 համակարգը և UFS 3.1 ֆլեշ հիշողության համակարգը։ Սակայն օպերատիվ հիշողության LPDDR4X համակարգը փոխարինվել է LPDDR5-ով։ Հիշողության արտադրողականությունը բարելավված է ավելի քան 20 տոկոսով։ AnTuTu-ում Meizu 17 Pro-ն ավելի քան 600 հազար միավոր է ստացել։ Դրանից բացի, այս տարբերակը համալրված է մինչև 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։

Գերարագ՝ 30 Վատ հզորության լիցքավորմանն ավելացել է նաև mCharge Super Wireless անլար լիցքավորման համակարգը՝ 27 վատտ հզորությամբ։ Այն 30 րոպեում կարող է 4500 Մա/ժ մարտկոցը լիցքավորել մինչև 47 տոկոս։ Կա նաև խելացի լիցքավորման համակարգ ու գիշերային ռեժիմ։

Եթե Meizu 17-ի հեևի պանելը ապակուց է, ապա Meizu 17 Pro-ն կերամիկական կափարիչ է ստացել։ Ստերեոբարձրախոսների հետ կապված դեռ հարցեր կան։ Նախորդ մոդելու դրանք հաստատ առկա են, սակայն այս դեպքում տրված տեղեկատվությունը մինչև վերջ հասկանալի չէ։

Հիմնական տեսախցիկում օգտագործվում է նույն՝ Sony IMX686 սենսորը, 64ՄՊ հզորությամբ, իսկ լայնանկյուն օբյեկտիվն այս մոդելու արդեն 32ՄՊ է։ Դրանից բացի, սմարթֆոնը համալրվել է 3D տվիչով, որը լրացուցիչ խորություն կհաղորդի լուսանկարներին։ S5K33D վիչը օգտագործվում է նաև լրացված իրականության հավելվածներում։ Այս տվիչը ապահովում է ֆոնի խամրում ոչ մի պորտրետների ժամանակ, այլև վիդեոնկարահանումների ընթացքում։