Zoom-ը քայլեր է ձեռնարկում անվտանգության խնդիրները լուծելու համար․ ընկերությունը գնել է Keybase գաղտնագրման ստարտափը

Zoom-ը քայլեր է ձեռնարկում անվտանգության խնդիրները լուծելու համար․ ընկերությունը գնել է Keybase գաղտնագրման ստարտափը

Zoom-ը հայտարարել է, որ գնում է Keybase բլոքչեյն ստարտափը, որն իր գործունեությունը ծավալում է միջանցիկ գաղտնագրման ոլորտում։ Ինչպես հաղորդում է Keybase-ն իր պաշտոնական բլոգում, Zoom-ը մտադիր է ներդնել Keybase-ի տեխնոլոգիան տեսազանգերի գաղտնագրման մեջ։

Երկու կեղմերի գործակցության պայմանները չեն հանրայնացնում, սակայն մասնրամասնել են, որ պաշտպանված տեսազանգերը հասանելի կլինեն միայն հավելվածի վճարովի ծառայությունից օգտվող օգտատերերին։ Ու չնայած սրան, գործարքի մասին լուրը հանգեցրեց Zoom-ի արժեթղթերի 7․7% աճի։

Սա ընկերության առաջին գնում է հիմնադրման օրվանից (2012 թվական)։ Գնումը 90-օրյա ռազմավարության մի մասն է կազմում։ Ընկերությունն այն ներկայացրել էր ապրիլին, որի միջոցով պետք է լուծեր հավելվածում առաջացած անվտանգության խնդիրները։ Այդ ժամանակ հավելվածի հիմնադիր տնօրեն Էրիկ Յուանը հայտարարեց, որ կորոնավիրուսի պատճառով հավելվածների ամենօրյա մասնակիցների քանակը 10 միլիոն մարդուց հասել է մինչև 200 միլիոնի։ Դրան զուգահեռ Յուանը խոստովանել էր, որ մի շարք խնդիրներ կան անվտանգության հետ կապված։

Դրանից ընդամենը մի քանի օր անց հայտնի դարձավ, որ ցանցնում հայտնվել են ավելի քան 15 հազար տեսակոնֆերանսների ձայնագրություններ։ Հետո էլ պարզ դարձավ, որ Zoom-ն ավտոմատ ավելացնում է անծանոթ մարդկանց կոնտակտները, այդպիսով հասանելիություն ստեղծելով նրանց համար ձեր տվյալներին։

Անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով մի շարք ընկերություններ, որոնց թվում էր նաև Google-ը, արգելեցին իրենց աշխատակիցներին օգտվել Zoom-ից։

Թեգեր: Google, zoom