Էրիկ Շմիդտը լքեց Alphabet հոլդինգը

Էրիկ Շմիդտը լքեց Alphabet հոլդինգը

Google-ի գրեթե անփոխարինելի թոփ-մենեջերներից մեկը՝ Էրիկ Շմիդտը, որը հետագայում գլխավորեց նաև Alphabet հոլդինգը, որի մեջ մտնում էր նաև որոնողական հսկան, վերջնականապես լքեց հսկայական հոլդինգը։ Այս մասին հայտնում է CNet-ը։

Օնլայն պարբերականի տվյալներով, Շմիտդը  Alphabet-ից դուրս է եկել, դեռ այս տարվա փետրվարից։ Նա ընկերությունում զբաղեցնում էր գիտության և տեխնոլոգիաների գծով խորհրդականի պաշտոնը։ Google-ի ու Շմիտդի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել։

Էրիկ Շմիդտը Google-ում սկսեց աշխատել 2001 թվականից։ Նրան հրավիրել էին ընկերության համահիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը։ Նրան տնօրենների խորհրդում աթոռ առաջարկեցին ու, դրան գումարած, Շմիդտը դարձավ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։ 2006-2009 թվականներին նա նաև մտնում էր Apple ընկերության տնօրենների խորհրդի կազմի մեջ։ 2011 թվականին նա գործադիր տնօրենի պաշտոնը զիջեց Լարրի Փեյջին։ Alphabet հոլդինգի հիմնադրումից անմիջապես հետո՝ 2015 թվականին, նա դարձավ նոր ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակզմում Շմիդտը զբաղեցնում էր գիտության գծով խորհրդականի պաշտոնը։

2018 թվականին Շմիդտը լքեց տնօրենների խորհրդի տնօրենի աթոռն ու տեղ զբաղեցրեց գիտության ու տեխնոլոգիաների գծով խորհրդականի պաշտոնում։ 2019 թվականին նա լքեց տնօրենների խորհուրդն ընդհանրապես։

Ընկերությունը երբեք չի հանրայնացրել Շմդտի՝ որպես խորհրդական պարտականությունների էությունը։ Հայտնի է միայն, որ այդ պաշտոնի համար նախատեսված է տարեկան 1 դոլար աշխատավարձ։ Այս մասին հայտնում է CNews-ը։

Շմիդտը Alphabet-ի 4,1 արժեթղթերի սեփականատերն է։ Նրա պորտֆելի արժեքը 5․3 միլիարդ դոլար է։

Թեգեր: Eric SHmidt