Apple-ը ԱՄՆ-ում կվերաբացի իր խանութները

Apple-ը ԱՄՆ-ում կվերաբացի իր խանութները

Apple ընկերությունը, որի ֆիրմային խանութների զգալի մասն ամբողջ աշխարհում փակվել էին, ընթացիկ շաբաթվա ընթացքում մտադիր է ԱՄՆ-ում վերաբացել որոշ խանութներ։ Այս մասին CNBC -ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Ներկայացուցչի խոսքով, խանութների վերաբացումը տեղի կունենա որոշ նահանգներում միայն, այն է՝ Այդահո, Հարավային Քարոլինա, Ալաբամա և Ալյասկա։ Դրան համատեղ ընկերությունը սահմանափակումներ կմտցնի գնորդների համար։ Կոնկրետ թիվ կդրվի, թե խանութում միաժամանակ քանի գնորդ կարող է լինել։ Ընդ որում, կշարունակեն քարոզել օնլայն խանութներից գնումների կարևորությունը։ Վերաբացված խանութների աշխատակիցները մշտապես դիմակներ կկրեն ու պարբերաբար կչափեն նրանց ջերմությունը։ Այցելուներին նույնպես խորհուրդ կտրվի դիմակ կրել, իսկ վերաբացման առաջին օրերին կկենտրոնանան ծառայություններ մատուցելու վրա՝ հեռախոսների նորոգում, ծրագրային ապահովման թարմացում և այլն։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, վերը թվարկված նահանգներում ընդհանուր վեց մասնագիտացված խանութ կա, իսկ ամբողջ երկրում ընկերությունը 271 բրենդային խանութ ունի։ Ավելի վաղ Apple-ը վերաբացել էր Չինաստանում գտնվող 42 խանութ։ Այժմ ամբողջ աշխարհում աշխատում է ընկերության ընդամենը 70 խանութ։

Թեգեր: Apple, China, covid-19, USA