iPhone SE-ն կատաստրոֆիկ դանդաղ է լիցքավորվում

iPhone SE-ն կատաստրոֆիկ դանդաղ է լիցքավորվում

Արդեն կամաց-կամաց սկսում է պարզ դառնալ, թե ինչու է iPhone SE-ի գինն այդքան ցածր, չնայած որ, գրեթե ոչնչով չէր տարբերվում iPhone 8-ից։ Apple-ն անընդհատ շեշտադրում է, որ iPhone SE-ն iPhone 8-ի թարմացված տարբերակն է։ Բացի շատ ընդհանրություններից, դա առաջին հերթին նշանակում է, որ սմարթֆոնը պետք է հագեցած լիներ 18 վատանոց արագ լիցքավորման համակարգով։ Իհարկե, Apple-ն իր սովորության համաձայն ընդհանուր կոմպլեկտի մեջ դնում է դասական 5 վատտ հզորությամբ լիցքավորիչը։ Բայց ոչ ոք չի խանգարում գնել ավելի արագ լիցքավորման սարք։ Բայց արդյո»ք իմաստ կա, հաշվի առնելով նոր սմարթֆոնի շատ փոքր մարտկոցը։

Եվ այսպես, փորձարկումները ցույց են տվել, որ դասական լիցքավորիչով  iPhone SE-ն 15 րոպեում լիցքավորվում է մինչև 14%, կես ժամում՝ մինչև 28%, իսկ մեկ ժամվա ընթացքում՝ մինչև 57%։ Ամբողջական լիցքավորման համար երկուսուկես ժամ է հարկավոր։

Եթե օգտագործենք 18 Վատտ հզորությամբ լիցքավորիչը, ապա 15 րոպեում այն կլիցքավորվի 30%-ով, կես ժամում՝ 55%-ով, մեկ ժամում՝ 83%-ով։ Իսկ ամբողջական լիցքավորման համար երկու ժամ կպահանջվի։ Այո, ամբողջական լիցքավորման ժամանակն առանձնապես չի փոխվում, բայց կարևորն այն է, որ առաջին ժամվա ընթացքում մարտկոցը մի քանի անգամ ավելի արագ է լիցքավորվում։

Մի խոսքով, այս սմարթֆոնը լիցքաթափվում է շատ արագ ու լիցքավորվում է կատաստրոֆիկ դանդաղ, այնպես որ լավ կլինի Ձեզ հետ մի քանի հավելյալ լիցքավորիչ ունենաք։

Թեգեր: Apple, iPhone SE