Xiaomi-ն ներկայացրել է մոծակներից պաշտպանվելու խելացի սարքավորում

Xiaomi-ն ներկայացրել է մոծակներից պաշտպանվելու խելացի սարքավորում

Xiaomi-ն ներկայացրել է Xiaomi Mijia Mosquito Repellent Kit մոծակներին վախեցնելու խելացի սարքավորումը։

Կեմպլեկտն իր մեջ երեք սարքավորում է ներառում, ընդհանուր՝ 21 դոլար արժողությամբ։  Յուրաքանչյուր սարքավորումն առանձին արժե 8 դոլար։

Մոծակներին քշելու խելացի համակարգը համալրված է Bluetooth համակարգով։ Օգտատերերը կարող են միացնել սարքավորումն իրենց հեռախոսից՝ Mijia հավելվածի օգնությամբ։ Դա թույլ կտա ժամանակացույց կազմել ու էներգիա խնայել։

Սարքավորման ներսում հովացուցիչ կա տեղադրված, որը նախատեսված է պրիտերինների հավասարաչափ բաշխման համար, որոնք համարվում են մոծակների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Նրանք ամենացածր տոքսիկությունն ունեն և կենսաբանական տարրալուծման հատկություն ունեն։ Սարքի աշխատանքի ընթացքում ծուխ չկա, ինքը նյութն էլ անգույն է։

Ի տարբերույթուն դասական համակարգերի, Xiaomi Mijia Mosquito Repellent Kit-ն մոծակներին չի սպանում, այլ հոտի միջոցով պարզապես քշում է նրանց։