Միայն Samsung և LG հեռուստացույցներն ունեն 8K թողունակության կոդեկը

8K ֆորմատը դեռ նոր նոր սկսում է թափ հավաքել լայն զանգվածների շրջանում, սակայն այդ ֆորմատը սպասարկող հեռուստացույցներ արդեն կան ու դրանք արդեն կարող եք գնել։ Եթե հավատանք պաշտոնական տեղեկություններին, ներկա պահին միայն երկու հեռուստացույց կա, որը կարող է  YouTube-ից 8K որակով հոլովակներ ցույց տալ։ Դրանք Samsung և LG մոդելներն են։

Բանն այն է, որ YouTube-ում 8K ֆորմատով վիդեոներ նայելու համար հարկավոր է AV1 կոդեկը, որն, ըստ էության առկա է միայն կորեական երկու հսկաների ֆլագմանների վրա։ Դրանից բացի, TCL ընկերությունը հայտարարել է, որ  AV1 կոդեկն իր 8K հեռուստացույցներում կհայտնվի միայն Android 10 TV-ի թարմացումից հետո։ Philips-ն էլ արդեն աշխատում է նոր հեռուստացույցի նախագծի վրա, որը համապատասխան կոդեկը կունենա։

Ինքն իրենով AV1-ի առկայությունը ներկա պահին ծայրահեղ անհրաժեշտ չես համարի, հաշվի առնելով 8K հոլովակների շատ քիչ քանակը։ Սակայն, եթե ցանկացողներն, այնուամենայնիվ, ուզում են նման հեռուստացույց գնել, այս տեղեկատվությունը պետք է հաշվի առնեն։