Adobe Max 2020 կոնֆերանսը կանցկացվի օնլայն հարթակում

Adobe ընկերությունը հայտարարել է, որ ամենամյա MAX կոնֆերանսը, որը նախապես պլանավորվում էր անցկացնել հոկտեմբերի վերջին Լոս-Անջելեսում, կանցնի միայն օնլայն ռեժիմով: Մասնակցությունն էլ կլինի անվճար:

Կոնֆերանսի պաշտոնական կայքում ասվում է.

<< Adobe –ի համար աշխատակիցների, գործընկերների ու հաճախորդների առողջությունը միշտ եղել են առաջնային: Հենց դա հաշվի առնելով մենք շատ ծանր  որոշում կայացրեցինք, որ MAX միջոցառումը պետք է անցկացվի օնլայն հարթակում: Ու թեև մենք Ձեզ անձամբ չեն տեսնելու, մենք գրավիչ միջոցառում ենք պատրաստում Ձեզ համար, որը հավատարիմ կմնա իր ոգեղեն  աշխատանքին>>:

Adobe MAX 2020-ի օնլայն տարբերակը կանցկացվի հոկտեմբերի 19-21-ը: Գրանցումը կբացվի ամռանը: Բոլոր զեկույցներն ու նիստերը հնարավոր կլինի անվճար ներբեռնել: