LG-ի նոր, յուրատեսակ սմարթֆոնը

LG-ի նոր, յուրատեսակ սմարթֆոնը

LG-ն պատրաստվում է կրկնակի էկրանով սմարթֆոն թողարկել: Հիմնական էկրանը կպտտվի ու իհայտ կգա երկրորդ էկրանը, որը գտնվում է դրա տակ: Սմարթֆոնի ծածկանունը Wing է ու կթողարկվի այն 2020-ի երկրորդ կեսին: Այս մասին հայտնում են Korean Herald Reports և ETNews պարբերականները, հղում անելով իրենց աղբյուրներին:

Սմարթֆոնը հագեցած է երկու էկրաններով. Հիմնական՝ 6.8 դյույմ անկյունաչափով, ու հավելյալ՝ 4 դյույմ անկյունաչափով: Ընկերության մտահղացումն այն է, որ երկրորդ էկրանը կարելի է օգտագործել բազմաֆունկցիոնալությունն ապահովելու համար: Օրինակ՝ հիմնականի վրա դնել լուսանկարը, երկրորդի վրա այն մշակելու համար նախատեսված գործիքներն ու ինտերֆեյսը:

Նախնական տվյալներով, սմարթֆոնը 5Gկապի սպասարկում կունենա, պրոցեսորը կլինի 7-րդ սերնդի Snapdragon, ու կունենա եռակի տեսախցիկ: Հիմնական սենսորը՝ 64 ՄՊ: Նախնական գինը կլինի 817 դոլար:

Wing-ը, սակայն, ընկերության առաջին սմարթֆոնը չէ, որն ունի պտտվող էկրան: 2000-ականներին ընկերությունը նմանատիպ հեռախոսների մի ամբողջ շարք էր թողարկել, այդ թվում՝ LB1500 և LU1400 մոդելները: Նաև <<Պողպատե մարդը>> ֆիլմից հայտնի LG VX9400 մոդելը: Այդ ժամանակ էկրանի տակ թաքնված էր Т9 ատելի ստեղնաշարը: