Play Music-ը շուտով կդադարի գործել․ դրան կփոխարինի YouTube Music-ը

Ներկա պահին Google ընկերությունն ունի միանգամից երկու հոսքային երաժշտական ծառայություն՝ Play Music և YouTube Music: YouTube Music-ն ավելի ուշ հայտնվեց, սակայն վերջին շրջանում որոնողական հսկան սկսել է ակտիվորեն այն գովազդել, նոր հնարավորություններ է ավելացնում ու ընդհանուր առմմամբ, ծառայությունը պատրաստում է նրան, որ շուտով մենակ է մնալու:

Google-ը երբեք էլ չի թաքցրել Play Music-ից հրաժարվելու իր մտադրությունները, սակայն, ամեն ինչ տանում է նրան, որ դա շատ շուտով արդեն տեղի կունենա: Այսօր արդեն որոնողական հսկան բավականին հարմարավետ մի գործիք է թողարկել, որը հնարավորություն կտա բավականին սահուն Play Music-ից անցնել YouTube Music-ի:

Դեռևս, ինչպես նախկինում, օգտատերերը կկարողնան օգտվել երկու ծառայություններից էլ ընդամենը մեկ բաժանորդագրությամբ: Սակայն Play Music-ի օգտատերերը պարբերաբար ծանուցումներ կստանան, որ ժամանակն է անցնել մյուս հավելվածին: Ավելին, արդեն հոլովակ կա, հատուկ ուղեցույցով:

Թե կոնկրետ երբ Play Music-ը կդադարեցնի իր գործունեությունը, որոնողական հսկան չի մանրամասնել, բայց ասում է, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում: