Tesla-ն դադարեցրել է Gigafactory 3-ի աշխատանքները

Tesla ընկերությունը կանգնեցրել է Շանհայում գտնվող Gigafactory 3-ի աշխատանքները՝ մայիսի 6-ից: Հավանական պատճառը աչտասահմանից ներկրվող պահեստամասերի բացակայությունն է: 

Գործարանի աշխատանքները պետք է սկսվեին մայիսմեկյան հանգստյան օրերից հետո, սակայն դա տեղի չի ունեցել: Պանդեմիայի պատճառով Tesla-ն ստիպված էր դադարեցնել Կալիֆորնիայում, Նևադայում ու Նյու-Յորքում գտնվող երեք գործարանների աշխատանքները: Շանհայում գտնվող գործարանը միակն էր ամբողջ աշխարհում, որ վերսկսել էր իր աշխատանքները:

Հիմա Gigafactory 3-ում Model 3-ի արտադրությունը բացառապես կախված է արտասահմանից ներկրվող հիմնական պահեստամասերից, որոնց թվում են նաև Panasonic մարտկոցները: Դրանք հիմնականում արտադրվում էին Նևադայում գտնվող գործարանում:

Մեկ շաբաթվա ընթացքում Gigafactory 3-ը ունակ է արտադրել մինչև 4 հազար էլեկտրոմոբիլ, կամ տարեկան 200 հազար մեքենա: Tesla-ն ցակնաւոմ է գործարանի տարեկան արտադրական ծավալը հասցնել մինչև 500 հազարի: