Արագ լիցքավորումն չի «սպանում» հեռախոսի մարտկոցը

Արագ լիցքավորումն  չի «սպանում» հեռախոսի մարտկոցը

Այս շաբաթ սոցցանցերում սկսեցին տարածվել անհանգստացնող տեղեկություններ այն մասին, որ արագ լիցքավորումը (fast charge) շատ արագ շարքից հանում է մարտկոցը։ Մասնավորապես ասվում էր, որ 40 Վտ հոզորությամբ լիցքավորումը մարտկոցի ծավալը 100%-ից իջեցնում է 70%-ի ճիշտ նույնքան ժամանակում, որքան 15ՎՏ հզորությամբ լիցքավորումը իջեցնում է 90%-ի։ Ընդ որում, ցիկլերի քանակը չի նշվում։

Այս լուրերից հետո Oppo India և TUV Rheinland ընկերությունները հրապարակեցին իրենց հետազոտությունների արդյունքները, ինչից հետո սմարթֆոնների սեփականատերերը կարողացան հանգիստ շունչ քաշել։

Oppo-ն հայտարարեց, որ սոցցանցերում այս լուրերով փորձում են մարդկանց մոլորեցնել։ Նաև հավալեցին, որ ընկերությունը սմարթֆոնների մարկտոցների համար շատ բարձր նշաձող են սահմանել։ Oppo-ի լաբորատորիայում փորձարկվել էր Oppo Ace2-ը, որն անցել էր լիցքավորման 800 ցիկլ, ընդ որում 65 Վտ հզորությամբ լիցքավորիչով։

Մարտկոցի մնացորդային ծավալը 100, 300, 500, 600 և 800 ցիկլերից հետո ցուցադրված է աղյուսակում։ Դրանից պարզ է դառնում, որ եթե նույնիսկ սմարթֆոնն ամեն օր լիցքավորվի, ապա երկու տարի անց այն կպահպանի սկզբնական ծավալի 90%-ը։

Դրանից հետո TUV Rheinland ընկերությունը սեփական չափումներն անցկացրեց ու պարզապես հաստատեց Oppo-ի տվյաների հավաստիությունը։

Թեգեր: Oppo India, TUV Rheinland